Դատախազությունը բավական արագ արձագանքեց մեր դիմումներին. ՎՊ ՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16Դատախազությունը բավական արագ արձագանքեց մեր դիմումներին.
ՎՊ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ԱԺ Գիտության Կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի հանձնաժողովի հետ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ միայն թվեր ներկայացնելով չէ եւ որ հարկավոր է այդ խախտումներ իրականացնողներին եւ գումարներ յուրացնողների նկատմամբ քրեական գործ բացել եւ պատասխանատվության ենթարկել ապա հավելեց. «Ես եթե լինեի ձեր փոխարեն կուղարկեի դատախազություն, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ խախտումները հայտնաբերելուց հետո ասում եք` ախպեր ջան խախտում ես արել, էլ չանես»,- ասաց Մանուկյանը և Ի. Զաքարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու հայտնաբերված խախտումների համար: ՎՊ նախագահը, պատասխանելով հարցապնդմանն, ասաց որ հայտանաբերված բոլոր խախտումների համար քերական գործ է հարուցվել: «Դատախազությունը բավական արագ արձագանքեց մեր դիմումներին և հիմա գործընթաց է իրականցվում: Առաջացած հարցերի հիմնական պատճառն օրենսդրական դաշտում կուտակված խնդիրներ են և այդ օրենքների սխալ ձևակերպումը»,- ասաց Իշխան Զաքարյանը և հավելեց, որ առաջացած հարցերի հիմնական պատճառն օրենսդրական դաշտում կուտակված խնդիրներ են և այդ օրենքների սխալ ձևակերպումը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

