ՙԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ՚

Արխիվ 12-16

ՙԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ՚


Հայաստանի Հանրապետության` Մաքսային միության անդամակցման չարչրկված հարցը հասնում է իր կուլմինացիային: Հոկտեմբերի սկզբին այն այլեւս իրականություն կդառնա` ճանապարհ բացելով դեպի ԵՏՄ անդամակցման, թեպետ հենց դրա շուրջ էլ այս օրերին հասունանում է ու միեւնույն ժամանակ քիչ-քիչ մարում ներքին քաղաքական օպոզիցիոն աղմուկը: Այս ամենի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

ՙՄԵՆՔ ՔԱՅԼ ՉԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ` ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

-Պարոն Սահակյան, ե°ւ իշխանությունը, ե°ւ ընդդիմությունն այս օրերին պատրաստվում է հոկտեմբերի 10-ին սպասվելիք իրադարձություններին` կապված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի վավերացման հետ: Ըստ Ձեզ` Ազգային ժողովն այսօր պատրաստ է դրան:
- Մենք բազմիցս նշել ենք Եվրասիական տնտեսական միության հետ կապված մեր պատկերացումների մասին: Այսօր նորից անդրադառնալ, նշել այդ մասին կամ պատասխանել ընդդիմությանը, չեմ կարծում, որ ճիշտ է կամ տեղին: Մենք ունենք մեր պատկերացումները, որոնք ներկայացրել ենք, քննարկել ու շարունակում ենք ավելի բաց, թափանցիկ եւ հրապարակային գնալ այդ ուղղությամբ: Թե ով ինչ կասի, իրենց խնդիրն է: Ամեն անգամ յուրաքանչյուր խոսքին արձագանքնելով` կարծում եմ` որեւէ արդյունքի չենք հասնի:
- Ամեն դեպքումª տեսակետներ են շրջանառվում, որ եթե անգամ Ռուսաստանն ու Հայաստանը շատ ցանկանան, ԵՏՄ համահեղինակ Ղազախստանի նախագահ Նազարբաեւն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի անդամակցման օրը, այնուամենայնիվ, ինչ-որ բան չստացվի:
- Չեմ կարող ասել, թե ինչպիսի նախաձեռնությամբ հանդես կգան Նազարբաեւը եւ մյուսները, բայց մեր պահանջներն ու պատկերացումները հստակ են: Մենք քայլ չենք կատարել` ընդամենը կատարելու համար, այլ արել ենքª պատկերացնելով մեր դերակատարումը այդ կառույցի մեջ: Պատկերացնելով նաեւ մեր տնտեսության բարելավման հեռանկարները այդ միության մեջ, միեւնույն ժամանակ` այն ռիսկերը, որոնք կարող են լինել: Այսինքն` մենք ամբողջությամբ ուսումնասիրել ենք այդ ամենը, հետո նոր քայլ ենք կատարել: Իսկ թե հիմա որ երկրի ղեկավարը, կամ ով ինչպիսի քայլեր կկատարի, իրենց խնդիրն է, բնականաբար, մենք ունենք մեր քայլերի հաջորդականությունը:

ՙՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐՎԱԾ Է ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ
ԴԻՏԱՎՈՐՅԱԼ, ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է՚


-Այս ենթատեքստում ոչ իշխանական ՙքառյակը՚, որը ՀՅԴ-ի հեռանալուց հետո դարձավ ՙեռյակ՚, ի±նչ կկարողանա անել նույն հոկտեմբերի 10-ի իր հանրահավաքով, որպեսզի խոչընդոտի ԵՏՄ-ին անդամակցությանը:
- Հանրահավաքներ անցկացնելու, տեսակետներ հայտնելու հարցում ոչ ոք սահմանափակված չէ, եւ իրենք կարող են ազատ խոսել, հայտնել իրենց մոտեցումները եւ այլն: Թե ՙեռյակի՚ հանրահավաքն ինչպիսի բնույթ կունենա, այն հոկտեմբերի 10-ին արված է պատահական կամ դիտավորյալ, իրենց խնդիրն է: Այս ամբողջ կանոնները հարգելով հանդերձ` ունենք նաեւ շատ կարեւոր պատկերացում. մենք իրավական պետություն ենք եւ ցանկացած քայլ պետք է իրականացվի բացառապես օրենքի շրջանակներում:
- Այնուամենայնիվ, խորհրդարանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը հանրությանը կկարողանա±ն իրենց շուրջ համախմբել, մանավանդ որ, առ այսօր հստակ չէ, թե իրենց առաջնորդները կմասնակցե±ն հանրահավաքին, թե` ոչ:
- Համախմբել ասվածը մեկ այլ խնդիր է. կարող են բերել մեկ-երկու կամ երեք-չորս հազար մարդ: Բայց պետք է ունենան քայլերի հաջորդականություն,  տրամաբանություն եւ պատճառահետեւանքային կապ` քայլերի եւ դրանց վերջնագծի հետ կապված: Այսինքն` կարեւոր է, թե ինչ նպատակով են անում, ինչ պետք է իրականացնեն եւ ինչպիսի մեխանիզմներ պետք է կիրառեն: Այլապես մենք կունենանք մի իրավիճակ, երբ նորից հավաքվում են ու որեւէ բան չեն որոշում: Սա է խնդիրը, որի շուրջ պետք է բոլորը ուշադիր լինեն, որպեսզի հերթական հանրահավաքից հետո չունենան, այսպես ասած, հիասթափություն:

ՙՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ՉԷ,
ՈՒ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԻՇԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ՚

-Ի դեպ, ՙեռյակի՚ ներկայացուցիչներից շատերը հավատացած են, որ  սահմանադրական բարեփոխումների հետ կապված` ՀՅԴ-ի առաջարկները իշխանությունը չի ընդունի, եւ նրանք ստիպված կլինեն վերադառնալ ՙհարազատ՚ ՙքառյակ՚: Ի±նչ կասեք այս մասին:
- ՙԵռյակը՚ փորձում է կանխատեսումներով զբաղվել, բայց չի կարելի մի երկու-երեք տարի անընդհատ համագործակցել մի ուժի հետ, այնուհետեւ, երբ մի փոքրիկ հարցում տեսակետները սկսեն չհամընկնել, քարկոծել: Ես սրա վրա ուշադրություն եմ դարձնում, որովհետեւ սա մեր քաղաքական դաշտում դառնում է գործելաոճ, որը ճիշտ չէ: Սա շատ վատ տենդենց է, որը կարծես թե արմատանում է մեր քաղաքական դաշտում: Դաշնակցությունը միշտ խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին, այդ մասին խոսել են նաեւ այլ քաղաքական ուժեր` մինչեւ 2012 թվականի ընտրությունները: Այնուհետեւ, չգիտես ինչու, մոռացել են կամ ուզում են մոռանալ: Բայց մեր հիշողությունը վատ չէ, ու կարող ենք հիշեցնել իրենց տեսակետները, խոսքերը, որոնք արտահայտել են նախկինում: Ամեն դեպքում, երբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պատրաստ լինի, այն կներկայացվի հանրության դատին ու այդ ժամանակ ավելի առարկայական կխոսենք, թե ինչ պատճառաբանությամբ են դեմ:
Իսկ թե ՀՅԴ-ն կարող է վերադառնալ ՙքառյակ՚, թե` ոչ, սա էլ այն քաղաքական հնարքներից է, որ ինչ-որ գործընթացներ են ուզում զարգացնել եւ ինչ-որ ենթադրյալ գործընթացներ խափանել կամ հերոսանալ:
- Ըստ Ձեզ, իշխանության եւ Դաշնակցության համագործակցությունը հնարավո±ր է բերի նոր կոալիցիայի կազմավորման:
- Դժվարանում եմ ասել, որովհետեւ կոալիցիա կազմավորելը ինքնանպատակ չէ: Դաշնակցության հետ մենք ունեցել ենք կոալիցիոն կառավարում, բայց տեսակետների տարանջատման արդյունքում` հայ-թուրքայան արձանագրությունների հետ կապված, իրենք կոալիցիայից դուրս եկան: Ընտրություններից առաջ դուրս եկավ նաեւ ԲՀԿ-ն, ապա ՙՕրինաց երկիրը՚...
Իհարկեª կարող են տեսակետները չհամընկնել եւ դուրս գալ, այնպես չէ, որ կոալիցիաները ձեւավորվում են ինչ-որ ցանկությունների հիման վրա: Բոլոր քաղաքական ուժերը ազատ են ե°ւ կոալիցա կազմելու, ե°ւ կոալիցիայից դուրս գալու հարցում: Եվ պետք չէ ստիպողաբար բերել ու ասելª կոալիցիա կնքեք:

ՙԻՆՁ ՀԱՄԱՐ ԶԱՎԵՇՏԱԼԻ Է ԵՎ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԸ ՉԷ՚


-Ոչ իշխանական ՙեռյակը՚ ասում է, որ սահմանադրական բարեփոխոմներին բոլորովին էլ դեմ չեն, պարզապես հարմար ժամանակ չի ընտրված դրա համար: Սա արդեն աթոռակռվի չի± նմանվում:
- Իրենք ասում են` պահը չէ, մենք էլ ասում ենքª պահն է: Բայց սահմանադրական բարեփոխումների միակ կրողը եւ որոշողը, թե պահն է, կամ պահը չէ, ժողովուրդն է: Երբ ժողովուրդը կգնա, կասի` ոչ, չենք ուզում, հետեւաբար կստացվի, որ պահը չէր: Իսկ եթե կասի` այո, ուզում ենք, հետեւաբար դա էլ կլինի քննարկման առարկա: Բայց քանի դեռ մենք չունենք այդ հայեցակարգը, ինձ համար զավեշտալի է եւ անհասկանալի, որ հայտնում են, թե դեռ սահմանադրական բարեփոխումների պահը չէ: Ինչի± պահը չէ, մենք գիտե±նք ինչ փոփոխություններ է նախատեսված, որ ասում ենք պահը չէ: Իսկ եթե մենք չգիտենք, ենթադրենք այս ներկապնակում ինչպիսի գույներ կան, ինչպե±ս կարող ենք որոշել, թե որ գույնն է ավելի վառ ու սիրուն: Հետեւաբար, եթե շեշտադրումը քաղաքական է, մենք էլ ասում ենք, որ դրա ճիշտ ժամանակն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում