ԱՄՆ-Ը ՍԿՍԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԲԱՅՑ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ը ՍԿՍԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԲԱՅՑ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Եվ այսպեսª երեկվանից ԱՄՆ-ը սկսեց հարվածել Սիրիային: Պաշտոնական պատճառաբանությունը հայտնի է. դա արվում է ՙԻսլամական պետություն՚ խմբավորման դեմ պատերազմի շրջանակներում, եւ հարվածներն էլ, ըստ նույն պաշտոնական հաղորդագրությունների, ուղղված են հենց այդ խմբավորման սիրիական բազաներին:ՈՒՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Թե ինչքանով են իրականությանը համահունչ այդ բոլոր պաշտոնական քարոզները, դեռ թողնենք մի կողմ եւ նկատենք գլխավոր փաստը. անկախ պատճառաբանությունից` ամերիկյան ավիացիան եւ Կարմիր ծովում տեղակայված նավատորմը ռազմական գործողություններ է իրականացնում մի պետության տարածքում, որն ամենեւին էլ այդ գործողությունները չի արտոնել: Ընդհակառակը. այն բանից հետո, երբ նախագահ Օբաման հայտարարեց նման հարվածներ հասցնելու իր մտադրության մասին, Սիրիան պաշտոնապես տեղեկացրեց, որ դա կդիտարկվի որպես իր ինքնիշխանության ոտնահարում: Ճիշտ էª կոնկրետ պետության տարածքում այլ երկրների կողմից ռազմական գործողությունների իրականացումը կարող է արտոնվել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Սակայն կոնկրետ դեպքում նման հարց ԱԽ-ում նույնիսկ չի քննարկվել: Ցանկացած այլ դեպքում, եթե որեւէ պետություն կամ պետությունների խումբ մեկ այլ ինքնիշխան, ՄԱԿ-ի անդամ երկրում ռազմական գործողությունների է դիմում, ապա դա միջազգային իրավունքի եւ դրա իրականացման գագաթնակետը հանդիսացող ՄԱԿ-ի կանոնակարգերով միանշանակ համարվում է տվյալ երկրի նկատմամբ ագրեսիա, ներխուժում: Այսինքնª ինչքան էլ այս հարձակումները փորձեն համարել ՙԻսլամական պետության՚ ¥ԻՊ¤ դեմ ուղղված, անհերքելի է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից սա Սիրիային չհայտարարված պատերազմ է, համենայնդեպսª Դամասկոսն ունի բոլոր իրավունքները իրավիճակին հենց այդպիսի գնահատական տալու եւ դրանից ելնելով էլª համապատասխան գործողությունների անցնելու համար:
Չմոռանանք շեշտել նաեւ, որ թեեւ այս առաջին հարվածի ընթացքում ամերիկյան զինուժը գործադրել էր ոչ միայն ավիացիա, այլ նաեւ ՙՏոմոգակ՚ թեւավոր հրթիռներ, սակայն նախնական գնահատականներով` որեւէ էական վնաս չի հասցվել հիմնականում սիրիական քաղաքներում կենտրոնացած ԻՊ-ի կառույցներին: Փոխարենըª այդ հարվածներից շատ չանցած արդեն իսկ փաստվել էր, որ կան զոհեր այդ նույն սիրիական քաղաքների խաղաղ բնակչության շրջանակում: Իսկ դա նշանակում է, որ իր քաղաքացիներին պաշտպանելու հանար Դամասկոսն արդեն ոչ թե պարզապես իրավունք ունի, այլ պարտավոր է քայլերի դիմել: Ու, թերեւս, հենց դրան, այսինքնª Սիրիայի նախագահ Ասադին նման պատասխան քայլերի դրդելուն էլ միտված են ամերիկյան այս գործողությունները:
Նկատի ունենք հետեւյալը. թե անցած տարվանից սկսած` Վաշինգտոնն ինչ ջերմեռանդությամբ էր Սիրիային ռազմական հարված հասցնելու միջոցներ որոնում, հայտնի պատմություն է: Միջոցը գտնվեց. Վաշինգտոնի հոգեզավակ ՙԻսլամական պետության՚ ձեռքով սարքված այս բավականին պրիմիտիվ, բայց նաեւ անվրեպ խաղի արդյունքում ԱՄՆ-ն արդեն կարող է ցանկացած պահի հարվածել Սիրիային: Եվ նկատենք, որ կոնկրետ երեկվա գործողության ժամանակ ԱՄՆ-ի դաշնակիցների դերում էին նույն ԻՊ-ի ծնողներըª Սաուդյան Արաբիան, Կատարը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը: Պետություններ, որոնք ԱՄՆ-ի հետ միասին սարքեցին եւ մինչ օրս էլ հնարավորինս թեժացնում են սիրիական պատերազմը: Թե ինչու, ինչ շահեր են գործում, շատ է խոսվել, չկրկնենք: Բայց նկատենք, որ երբ այս երկրները միասին ԻՊ-ին հարվածելու անվան տակ ռմբակոծում են Սիրիան, ապա դա միանշանակ հաստատում է մեր այն տեսակետը, որն առիթ էինք ունեցել ներկայացնել, երբ դեռ նոր-նոր էր ԻՊ-ն սկսել իր ՙնվաճումները՚ Իրաքում. այս պատմության թիրախը միայն Ասադն է, եւ նպատակըª Սիրիայի ՙդեմոկրատացումը՚: Վստահաբար կարելի է ասել, որ հաջորդ թիրախն էլ լինելու է Իրանը, եթե վերջինիս չհաջողվի պահպանել Ասադի իշխանությունը:
ՕԲԱՄԱՆ ՆՈՐԻՑ ԻՐ ՁԵՌՔՈՎ ՓՈՐՎԱԾ ՓՈՍՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ
Թե որ ուղղությամբ կգնա Սիրիական պատերազմի այս նոր փուլը, դեռ կտեսնենք: Ենթադրելի է, որ այս ավիահարվածներն օր-օրի միայն ավելի ինտենսիվ կդառնան, ինչը, ի վերջո, Ասադին կստիպի պատասխանել ¥կա նաեւ իրեն պարտված ճանաչելու եւ կամովին երկիրն ԱՄՆ-ին զիջելու տարբերակը, որին, սակայն, Ասադը հազիվ թե գնա¤: Իսկ պատասխան հարվածներն արդեն ԱՄՆ-ին ցամաքային գործողությունների հնարավորություն են տալիս` նաեւ հաշվի առնելով, որ ամերիկյան գեներալիտետն ԱՄՆ-ում ներքին դրական հասարակական կարծիք ձեւավորելու համար արդեն իսկ ողջ հզորությամբ միացրել է քարոզչամեքենան, թե առանց ցամաքային գործողությունների այս պատերազմում հաջողության հասնել հնարավոր չէ: Իսկ ցամաքային գործողությունների դեպքում արդեն որոշում կայացնելու հերթն Իրանինն է լինելուª մտնել պատերազմի մե±ջ, թե± միանգամից հանձնվել վաշինգտոնյան ողորմածությանը: Ընդ որում, այդ որոշման կայացման համար Թեհրանին պետք է մեկ հստակ հարցի պատասխանը` ի±նչ պետք է սպասի նախª Ռուսաստանից, ապաª Չինաստանից:
Եվ իրոքª այն, որ Մերձավոր Արեւելքում, ասենքª նաեւ հյուսիսաֆրիկյան նավթագազային տարածաշրջանում, վերջին տարիների ամերիկյան ծագման այս բոլոր խառնակչություններն ուղղված են քաղաքական առումով Ռուսաստանի, իսկ ավելի շատ տնտեսական տեսանկյունիցª Չինաստանի դեմ, հին ճշմարտություն է: Եվ հիմա էլ, Սիրիայի այս հարվածներն սկսելով` Նյու-Յորքում գումարվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթականª 69-րդ նստաշրջանին ԱՄՆ-ը, ըստ էության, հենց ռուսներին ու չինացիներին էր, որ բաց մարտահրավեր է նետում:
Նախնական արձագանքներն արդեն կան. ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Լուկաշեւիչի գնահատմամբ. ՙՆման քայլն առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշման ագրեսիայի դրսեւորում է եւ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում՚:
Թերեւս միայն ճգնաժամի խորացման հետ մեկտեղ ավելի հստակ կդառնա, թե բացի քաղաքական աջակցությունից` ի±նչ այլ քայլերի է պատրաստ դիմել Ռուսաստանը: Առավել եւս, որ ստեղծելով այս իրավիճակը, Վաշինգտոնն ինքն է հերթական անգամ աստիճանաբար սկսել բախվել փակուղու: Գլխավորը. ի±նչ կստանա եւս մեկ անգամ իր զորքերը Իրաքում կամ թեկուզեւ Սիրիայում տեղակայելով: Գլխավոր խնդիրըª Չինաստանին Մերձավոր Արեւելքի էներգառեսուրսներից կտրելը, չի լուծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն է քիչ-քիչ ստանձնում Չինաստանի էներգետիկ մատակարարի դերըª դրանով իսկ նվազեցնելով Պեկինի էներգետիկ կախվածությունն այլ ռեսուրսներից, ինչպես նաեւª Մոսկվայի կախվածությունն արեւմտյան էներգետիկ շուկաներից: Այսինքնª անհասկանալի է դառնում, թե ի վերջո ինչ է տալու Վաշինգտոնին հերթական անգամ չեղած տեղը հսկայական ծախսերի միջոցով Մերձավոր Արեւելքում հերթական արյունահեղությունը սարքելը:
Երկրորդը. այն, որ Սիրիային ԱՄՆ-ը հարվածեց առանց անգամ եվրոպական դաշնակիցներից մեկի մասնակցության, հուշում է, որ չնայած բոլոր ջանքերին` Հին աշխարհամասին սիրիական պատերազմով հրապուրել Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց: Ավելին. այդ հեռանկարները նորից աչքի առաջ տեսնելովª Եվրոպան մինչեւ իսկ սկսել է ակնարկել մինչեւ սեպտեմբերի վերջերը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից հրաժարվելու մասին: Անգամ Ֆրանսիան, որն արդեն իսկ իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում Իրաքում ԻՊ-ի կենտրոններին հարվածելով, պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիայում կբավարարվի միայն ՙչափավոր ընդդիմությանը՚ ցուցաբերվող ՙավանդական՚ աջակցությամբ: Իսկ ահա Անկարան, որը ժամանակին սիրիական պատերազմի հրահրողների թվում էր, օրերս կարողացավ ԻՊ-ի գերությունից ետ ստանալ դեռ ամիսներ առաջ իրաքյան Մոսուլում պատանդ վերցված իր 49 դիվանագետներին եւ նրանց հարազատներին: Դրանից հետո ակնհայտ է, որ նույնիսկ ձեւականորեն Թուրքիան ԻՊ-ի դեմ պատերազմին չի մասնակցի, ինչքան էլ որ դրանից հետո Օբաման ցուցադրաբար հրաժարվի Էրդողանի հետ հանդիպելուց:
Այսպիսովª ՙսարքելով՚ Սիրիա զորք մտցնելու իրավիճակ, Վաշինգտոնը հայտնվել է այդ ՙխաչակրաց արշավանքը՚ միայն իր արաբական դաշնակիցների հետ իրականացնելու հեռանկարի առաջ: Իհարկեª կարելի է դրան կցել Լեհաստանի կամ Լիտվայի կարգի եվրոպական մի քանի մանկլավիկների: Բայց նրանց հետո Վաշինգտոնը հաստատ հնարավորություն չի ունենա հայտարարել, թե ոչ թե ինքը, այլ միջազգային հանրությունն է հարվածում Սիրիային: Մյուս կողմից էլ, եթե այնուամենայնիվ որոշի իրավիճակը չհասցնել Սիրիայի շուրջը մեծ պատերազմի մակարդակի, ապա կմնա ԻՊ-ի դեմ պատերազմի անվան տակ մի անորոշ ժամանակ արաբական անապատներն անիմաստ ռմբակոծելու անշնորհակալ գործը:
Դե ուրեմն սպասենք, թե ինչպես է Օբաման դուրս գալու իր իսկ ձեռքով փորված փոսից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

