ԱՐԵՎՄՏՅԱՆ ՙՄԱՆԱՆԵԽ՚ ՌԱԶՄԱԿԱՆ ՙՃԱՇԻՑ՚ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ԱՐԵՎՄՏՅԱՆ ՙՄԱՆԱՆԵԽ՚ ՌԱԶՄԱԿԱՆ ՙՃԱՇԻՑ՚ ՀԵՏՈ
Սեպտեմբերի 19-ին Բորիս Նավասարդյանի գլխավորած Արեւելյան գործընկերության հայաստանյան քաղաքացիական պլատֆորմը տարածել է ընդարձակ հայտարարություն, ուր անդրադարձել է ադրբեջանական դիվերսիաներին, սահմանամերձ գյուղի հայ բնակչին Ադրբեջանում տանջամահ անելուն եւ սահմանային լարումներին: Ճիշտ է, ընդարձակ տեքստում առկա են ՙհակամարտող երկու կողմերին՚ կոչ անելու դրվագներ, սակայն հետաքրքիրն այն է, որ դա արվել է օգոստոսյան լարումներից առավել քան մեկ ամիս անց: Այդ ՙլավաշ՚ հայտարարությանը կոչ է արվում միանալ նաեւ այլ ՀԿ-ներին: Բայց ամենահետաքրքիրը այդ հայտարարության` ճաշից հետո մանանեխ մատուցելու տարբերակով ի հայտ գալու դրդապատճառներն են: Ասում են, թե այդպիսի հայտարարությամբ հանդես գալու հորդորը եկել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, քանզի դեսպան Քեթրին Լիչին պետք էր նաեւ ՙտեղական՚ հիմնավորում` կրկին ՙդժվարին փոխզիջումների՚ կոչ անելուց առաջ: Ու քանի որ այս պահին այդպիսի հայտարարություն տարածելը բավականին աբսուրդային է հնչում, դրա տարածման տիրույթը սահմանափակվեց ՙՖեյսբուքով՚ եւ անգլալեզու կայքերով:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

