ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙՀԱՎԱՏԱՑԵՔª ՀՈԳՆԵԼ ԵՄ, ԶԶՎԵԼ ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՚

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙՀԱՎԱՏԱՑԵՔª ՀՈԳՆԵԼ ԵՄ, ԶԶՎԵԼ ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՚

Այս օրերին լարվածության կիզակետին է հասնում այն հարցը, թե հնարավոր է, որ Սյունիքի նախկին մարզպետ, հանրահայտ Սուրիկ Խաչատրյանը վերադառնա իր պաշտոնին: Պարոն Խաչատրյանը ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում է այդ խոսակցությունները, ինչը հուշում է, որ, այսպես ասենք, առնվազն ներքուստ նա պատրաստ է այդ վերադարձին: Իսկ ինչ կասի այդ մասին մեկ այլ ոչ պակաս հանրահայտ եւ նույնպես նախկին պաշտոնյա ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Առավել եւս, որ մեկ-մեկ խոսակցություններ հնչում են, որ մի գեղեցիկ օր նա էլ կարող է վերադառնալ: Եվ ահա մեր հարցին պարոն Ղուկասյանը պատասխանեց իրեն յուրահատուկ ոճով.
-Կա°մ Սուրիկ Խաչատրյան, կա°մ Վարդան Ղուկասյան, զարմանալի է, էլ ուրիշ բան տեսնես չունեք գրելու: Ամոթ է, էդ մարդու անունը ամեն արժող-չարժող տալիս է: Ես` անձամբ, էդ մարդուն հարգում եմ, գիտեք ինչ բարեգործություններ է արել, ինչքան եկեղեցիներ է վերանորոգել: Ես վստահ եմ, որ սյունեցիները Սուրիկի կարիքն ունեն իսկապես:
- Գանք հաջորդ հարցին. հնարավոր է Դուք էլ մի օր նորից վերադառնաք քաղաքականություն:
- Ես չեմ ցանկանում, բայց եթե շատ խնդրեն` կնայեմ: Գիտեք ինչն է զարմանալի, շառս քաշել` իմ համար ապրում եմ` ոչ մեկի խերին-շառին չեմ խառնվում, բայց էլի մամուլի, լրատվության ուշադրության կենտրոնում եմ: Հիմա Ձեզ հարց եմ տալիս` ո±վ է Ձեզ ասում, որ ինձ միշտ ուշադրության կենտրոնում պահեք: Չնայած, մի կողմից էլ, մտածում եմª երեւի, ինձ շատ եք սիրում, թե չէ ուրիշ վարիանտ չկա:
Ինչ վերաբերում է իմ քաղաքականություն վերադառնալուն, նման բան դժվար լինի, հավատացեքª հոգնել եմ, զզվել եմ քաղաքականությունից:  Չնայած, էլի եմ կրկնում, մեծ ցավ եմ ապրում, որ իմ ծաղկեցրած Գյումրիից էսօր բան չի մնացել, դա միայն գյումրեցիները չեն նկատում, այլ բոլորը` ովքեր իմ օրոք եկել ու տեսել են ու հիմա են տեսնում:
- Իսկ ներկայիս ՙքառյակի՚ գործունեությունը ինչպես եք գնահատում:
- Էդ սուտի ընդդիմադիր կոչվածներին նկատի ունեք: Ես էսօր ընդդիմություն չեմ տեսնում, ո±ւր է էդ ընդդիմությունը: Ամոթ էª մարդկանց խառնում են, տարանջատում են: Իրենք ո±վ են, որ նախագահի հրաժարականը պահանջեն, եթե մարդը ընտրվում է` ուրեմն` ի վերուստ է դա: Ես առհասարակ դեմ եմ հեղափոխությանը, մանավանդ` սուտի հեղափոխիչներին: Երկիրը փորձադաշտ չէ, որ ով ինչ ուզի` էն անի: Էդ նույն ընդդիմություն խաղացողները թող չմոռանան, որ մի ժամանակ իրենք էին մեր երկրի գերագույն հրամանատարի կողքին, ու էսօր իրենք շատ փոքր մարդիկ են` մեր նախագահի արածներին գնահատականներ տալու համար:
Հետո այս լուրջ պահերին քննարկել երկրի ղեկավարի խնդիրը` առնվազն թշնամություն է, ստորություն: Նմանատիպ մարդկանց պետք է ոչ թե ընդդիմադիրներ, այլ խառնակիչներ անվանել: Էսօր էդ ընդդիմադիրներ կոչվողներից շատերը սնվում են եվրոպական գրանտներով, Եվրոպայից ստանում հրահանգներ, թե ինչ անեն, որ Հայաստանը կործանեն, բզկտեն: Ամենավատը գիտե±ք որն է, ժողովրդական մի խոսք կա, ՙԾառան դառնում է տեր, աղախինը` տանտիրուհի՚, դա վայ է, էսօր մեր երկրում էդ վիճակն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում