ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙՀԱՎԱՏԱՑԵՔª ՀՈԳՆԵԼ ԵՄ, ԶԶՎԵԼ ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՚
Արխիվ 12-16
Այս օրերին լարվածության կիզակետին է հասնում այն հարցը, թե հնարավոր է, որ Սյունիքի նախկին մարզպետ, հանրահայտ Սուրիկ Խաչատրյանը վերադառնա իր պաշտոնին: Պարոն Խաչատրյանը ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում է այդ խոսակցությունները, ինչը հուշում է, որ, այսպես ասենք, առնվազն ներքուստ նա պատրաստ է այդ վերադարձին: Իսկ ինչ կասի այդ մասին մեկ այլ ոչ պակաս հանրահայտ եւ նույնպես նախկին պաշտոնյա ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Առավել եւս, որ մեկ-մեկ խոսակցություններ հնչում են, որ մի գեղեցիկ օր նա էլ կարող է վերադառնալ: Եվ ահա մեր հարցին պարոն Ղուկասյանը պատասխանեց իրեն յուրահատուկ ոճով.-Կա°մ Սուրիկ Խաչատրյան, կա°մ Վարդան Ղուկասյան, զարմանալի է, էլ ուրիշ բան տեսնես չունեք գրելու: Ամոթ է, էդ մարդու անունը ամեն արժող-չարժող տալիս է: Ես` անձամբ, էդ մարդուն հարգում եմ, գիտեք ինչ բարեգործություններ է արել, ինչքան եկեղեցիներ է վերանորոգել: Ես վստահ եմ, որ սյունեցիները Սուրիկի կարիքն ունեն իսկապես:
- Գանք հաջորդ հարցին. հնարավոր է Դուք էլ մի օր նորից վերադառնաք քաղաքականություն:
- Ես չեմ ցանկանում, բայց եթե շատ խնդրեն` կնայեմ: Գիտեք ինչն է զարմանալի, շառս քաշել` իմ համար ապրում եմ` ոչ մեկի խերին-շառին չեմ խառնվում, բայց էլի մամուլի, լրատվության ուշադրության կենտրոնում եմ: Հիմա Ձեզ հարց եմ տալիս` ով է Ձեզ ասում, որ ինձ միշտ ուշադրության կենտրոնում պահեք: Չնայած, մի կողմից էլ, մտածում եմª երեւի, ինձ շատ եք սիրում, թե չէ ուրիշ վարիանտ չկա:
Ինչ վերաբերում է իմ քաղաքականություն վերադառնալուն, նման բան դժվար լինի, հավատացեքª հոգնել եմ, զզվել եմ քաղաքականությունից: Չնայած, էլի եմ կրկնում, մեծ ցավ եմ ապրում, որ իմ ծաղկեցրած Գյումրիից էսօր բան չի մնացել, դա միայն գյումրեցիները չեն նկատում, այլ բոլորը` ովքեր իմ օրոք եկել ու տեսել են ու հիմա են տեսնում:
- Իսկ ներկայիս ՙքառյակի՚ գործունեությունը ինչպես եք գնահատում:
- Էդ սուտի ընդդիմադիր կոչվածներին նկատի ունեք: Ես էսօր ընդդիմություն չեմ տեսնում, ո±ւր է էդ ընդդիմությունը: Ամոթ էª մարդկանց խառնում են, տարանջատում են: Իրենք ո±վ են, որ նախագահի հրաժարականը պահանջեն, եթե մարդը ընտրվում է` ուրեմն` ի վերուստ է դա: Ես առհասարակ դեմ եմ հեղափոխությանը, մանավանդ` սուտի հեղափոխիչներին: Երկիրը փորձադաշտ չէ, որ ով ինչ ուզի` էն անի: Էդ նույն ընդդիմություն խաղացողները թող չմոռանան, որ մի ժամանակ իրենք էին մեր երկրի գերագույն հրամանատարի կողքին, ու էսօր իրենք շատ փոքր մարդիկ են` մեր նախագահի արածներին գնահատականներ տալու համար:
Հետո այս լուրջ պահերին քննարկել երկրի ղեկավարի խնդիրը` առնվազն թշնամություն է, ստորություն: Նմանատիպ մարդկանց պետք է ոչ թե ընդդիմադիրներ, այլ խառնակիչներ անվանել: Էսօր էդ ընդդիմադիրներ կոչվողներից շատերը սնվում են եվրոպական գրանտներով, Եվրոպայից ստանում հրահանգներ, թե ինչ անեն, որ Հայաստանը կործանեն, բզկտեն: Ամենավատը գիտե±ք որն է, ժողովրդական մի խոսք կա, ՙԾառան դառնում է տեր, աղախինը` տանտիրուհի՚, դա վայ է, էսօր մեր երկրում էդ վիճակն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

