Ի ՀԻՇԱՏԱԿ ՙՔԱՌՅԱԿԻ՚` ՙԵՌՅԱԿԸ՚ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԷՐ 4 ԿԵՏԵՐԻ ՇՈՒՐՋ
Ի հիշատակ նախկին ոչ իշխանական ՙքառյակի՚` երեկ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՙեռյակ՚ դարձած ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՙԺառանգություն՚ խմբակցությունների ներկայացուցիչների փակ նիստից հետո նշեց, որ երեք ուժերը հերթական աշխատանքային նիստին քննարկել են չորս հարց:
Վերջիններիս գլխավոր հարցը, իհարկե, հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին մարդ ՙհավաքելն էր՚, ինչի մասին Ռ. Հակոբյանն ասաց, որ առաջիկայում կլինի մարզային այցելությունների հաստատում. ՙԱրդեն համապետական հանրահավաքի օրակարգի ձեւավորման ժամանակն է, այն բնականաբար չի կարող լինել երկու կետով, ընդգրկուն օրակարգ կլինի, հետեւաբար շատ կարեւոր են մարզային այցելությունները, որոնք կազդեն նաեւ ընդհանուր օրակարգի ձեւավորման վրա՚: Ի դեպ, այս անգամ վերոնշյալ ուժերը ոչ մեկի հրաժարականը չեն պահանջելու: ՙԵռյակը՚ նաեւ դեռ հույսը չի կորցնում ՀՅԴ-ից: ՙԻրավունքի՚ այն հարցին, թե արդյոք կբացառեն ՀՅԴ-ի վերադարձը ՙեռյակ՚, Ռ. Հակոբյանը նկատեց. ՙԵս ոչինչ չեմ բացառում՚: