ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԸ` ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ
Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ այդ զառամյալ կուսակցության առաջարկություններն արդեն ներկայացված են Գագիկ Հարությունյանի հանձնաժողովին, եւ հանձնաժողովում ուսումնասիրության արդյունքներով այս շաբաթվա վերջ կկայանա հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների հետ:
Մեր աղբյուրի վկայությամբ, եթե հանդիպման արդյունքում փոխըմբռնում ձեռք բերվի, ապա հետագա շարունակությունը կտրվի արդեն ՀՀԿ-ՀՅԴ ձեւաչափով, ու բացառված չէ, որ որոշակի փուլում այդ համագործակցությունը նաեւ հրապարակայնացվի: Բայց միաժամանակ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ դեռեւս հույս ունեն, որ ՀՅԴ առաջարկությունների շուրջ խորհրդակցությունները կունենան բացասական ելք, ինչը կստիպի ՀՅԴ-ին վերադառնալ ՙքառյակի՚ գիրկը: Բայց ասում են, թե ՀՅԴ-ի վերնախավի ներսում նախկին գործընկերների այդպիսի հույսերին քմծիծաղով են վերաբերվում: