ԹԵԺ ԱՇՆԱՆ՚ ՆՈՐ ՍՑԵՆԱՐԸ

Արխիվ 12-16

ԹԵԺ ԱՇՆԱՆ՚ ՆՈՐ ՍՑԵՆԱՐԸ


ՙԵռյակի՚ վերածված ՙքառյակի՚ մասին կարծես թե բոլորը մոռացել են: Դե, հասկանալի է` եթե անգամ հանրահավաքին առաջնորդների մասնակցության հարցն անորոշ է, ապա հետաքրքրությունը կորում է անգամ թամաշայի հարթության վրա:  Փոխարենը` ե°ւ ԶԼՄ-ների, ե°ւ հանրության ուշադրությունը գրավեց տոնավաճառների առեւտրականների բավականին բազմամարդ ցույցը կառավարության շենքի դիմաց:

Առեւտրականները բողոքում էին կոնկրետ օրենքի դեմ` խոսքը շահութահարկի փոխարեն շրջանառությունից հարկ սահմանելու մասին է:

ՙ6-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ՚. ԽԱՂԻ ՄԵՋ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Թեեւ շրջանառության հարկը ընդամենը 1 տոկոս է, առեւտրականները անհանգստացած էին այն հանգամանքից, որ իրենց ապրանքը խոշոր ներմուծողներից գնելիս` փաստաթղթավորված ձեւով գնումը կատարելը բերում է նրան, որ ներմուծողն իրենց նույն ապրանքն առաջարկում է գրեթե կրկնակի գնով: Այսինքն` խոշոր ներմուծողների կողմից ստվերի դեմ պայքարին ուղղված այդ օրենքը ենթարկվում է միանգամայն միտումնավոր սաբոտաժի: Դժվար է հավատալ, որ դա կազմակերպված բնույթ չի կրում` տարերային ձեւով ներմուծողները չէին կարող ՙպատահականորեն՚ բոլորը միասին այդպես վարվել: Ու լավ էլ ձեւ են ընտրել` միանգամից հարուցել հարյուրավոր եւ հազարավոր մանրավաճառների դժգոհությունը, ու թերեւս, կողքից հուշարարներ էլ կային, այլապես առեւտրականների` կառավարության շենքի մոտ գալը չէր համընկնի այն օրվա հետ, երբ ՀՀ նախագահը հանրապետությունում չէ:
Բնականաբար, վարչապետը արդեն ձեւավորված ավանդույթին համապատասխան, ընդունեց բողոքողների ներկայացուցիչներին, բացատրեց, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսը ստվերից հանելուն, բայց, ի վերջո, ցուցարարներին դա չբավարարեց, դրսում բանը հասավ ոստիկանության հետ բախումների, ինչպես նաեւ որոշվեց հաջորդ ցույցի օրը: Այսինքն` հենց խոշոր ներմուծողները լավ էլ կազմակերպված ձեւով ստեղծեցին դժգոհության օջախ, եւ արդյունքում տեղի ունեցավ բավականին խոշոր ցույց, եւ միգուցե հոկտեմբերի 10-ի ՙքառյակի՚ ՙհամապետական՚ հանրահավաքն այդքան մարդ չհավաքի: Խոշոր ներմուծողները չե±ն ուզում ստվերից դուրս գալ: Անշուշտ, սակայն դա հարցի միայն մի կողմն է: Ընդհանուր առմամբ, նրանք դժգոհ են եւ Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու հանգամանքից, քանզի ե°ւ մենաշնորհային դիրք են կորցնելու, ե°ւ տարբեր թուրքիաներից բերված անորակ ապրանքը ավելի շատ է մաքսավորվելու, իսկ, օրինակ, ռուսական կամ բելառուսականը ներմուծվելու է առանց մաքսի: Բնականաբար, բացահայտ ձեւով ԵՏՄ-ից իրենց դժգոհությունը նրանք հայտնել չեն կարող: Սակայն այսպիսի ակցիաներ հրահրելը, միտումնավոր լարվածություն ստեղծելը եւ մարդկանց դժգոհությունը հարուցելը միանգամայն կարող են:
Այդպիսի կոնտինգենտը, որը բաղկացած է ազգային պետական շահին հակառակ շահ ունեցող օլիգարխիայից եւ բյուրոկրատիայից, Ռուսաստանում իր անվանումը արդեն բավականին ժամանակ է, որ ստացել է` ՙ6-րդ շարասյուն՚:

ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Վերը հիշատակված դրվագը ընդամենը տարբերակներից մեկն է: Ընդհանրապես օլիգարխը կամ չինովնիկը հնարավորություն ունի իրենից կախում ունեցող մարդկանց դրդել ցանկացած գործողությունների, սակայն դա ունի մի սահմանափակում` իրենց ռեալ իրավունքները պահանջող մարդիկ դժվար թե գործեն այնպիսի սրությամբ, որ հատեն քրեական օրենսգրքի սահմանը: Սակայն համաշխարհային պրակտիկայից հայտնի է եւ այլ տարբերակը` միջնորդավորված ֆինանսավորում, որն ուղղվում է տարատեսակ ծայրահեղական կառույցներին կամ նույնիսկ կազմակերպված հանցախմբերին:
Ինչ վերաբերում է ՙ6-րդ շարասյան՚ մեջ մտնող չինովնիկությանը, ապա բյուրոկրատիայի ներկայացուցիչները կամ խրված են տարատեսակ գրանտային ամերիկյան ծրագրերում, կամ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերած փողերը պահում են արեւմտյան բանկերում: Երկու դեպքում էլ նրանք ամբողջովին կառավարելի են ՙքեռի Սեմի՚ կողմից: Ի դեպ, կապիտալը դուրս տարած օլիգարխները նույնպես ենթակա են կախման` այդ նույն մեխանիզմին:
Եվ այսպես, կարծես գործի է դրվում ՙ6-րդ շարասյունը՚ ու միանգամից բավականին ակտիվ: Ինչո±ւ էր դա անհրաժեշտ նույն դրսի խաղացողներին: Այն պարզ պատճառով, որ ՙեռյակացած՚ ՙքառյակը՚ չի կարող լուծել ապակայունացման խնդիրը: Դեռ բավականին ժամանակ կա մինչեւ նրանց հռչակած հանրահավաքը, բայց ամեն ինչ արդեն վերածվել է զավեշտի, գրեթե կրկեսի: Իսկ թե ինչո±ւ այդ ձեւաչափից բան չէր կարող ստացվել, բավականին պարզ ձեւակերպել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. ՙՄենք, իրոք, կունենայինք դասական ընդդիմություն, եթե բոլորը համախմբվեին եւ մեկ նշանակետ ունենային: Բայց նրանք նախ տարբեր գաղափարախոսություն ունեն, ՙքառյակը՚ ոչ թե գաղափարախոսության առաջնորդության խնդիր ունի, այլ միայն օրվա կոնկրետ սկզբունքները վերլուծելու խնդիր ունի: Ես կարծում եմ, ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ ՙեռյակը՚ մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսեւորել՚:
Գալուստ Սահակյանը թեեւ նրբանկատ է արտահայտվում, բայց իմաստը պարզ է` սրանք պիտանի չեն ո°չ բնությանը, ո°չ մարդկությանը: Նույնն էլ զանգվածային փողոցային գործողությունների տեխնոլոգիայի տեսակետից, կարելի է ասել, եւ, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության` գրանտածիծ կազմակերպությունների մասին: Եվ այդ արդյունավետության պատճառը շատ պարզ է: Զարգացման Եվրասիական բանկի թարմ հարցման տվյալներով` հայերի 64 %-ն աջակցում է ՄՄ-ին անդամակցելուն, դեմ է 8 %-ը, իսկ 21%-ն անտարբեր է: Ճիշտ է, նախորդ հարցման հետ համեմատ` 3 %-ով նվազել են եվրասիական ինտեգրման կողմնակիցները եւ նույնքանով ավելացել հակառակորդները, սակայն ինտենսիվ քարոզչությունը, ավելի ճիշտ` ուղեղալվացումը, որի վրա կանաչ թղթադրամների դեզեր են ծախսվել, եթե այդքան համեստ արդյունք էլ չապահովեր, կլիներ զարմանալի: Ինչեւէ, մի բան ակնհայտ է` հակառուսական կարգախոսներով զանգվածներին փողոց հանել հնարավոր չէ, իսկ եթե նույն` ընդդեմ եվրասիական ինտեգրման տարվող գիծը քողարկվի այլ կարգախոսներով, դա էլ չի կարող արդյունավետ աշխատել, քանզի մեր քաղաքացիները մինչեւ կոկորդը կուշտ են բոլոր տեսակի ՙէսօր-էգուց՚ տեղի ունեցող ՙիշխանափոխություններից՚, որոնք այդպես էլ դատարկ կարգախոս են մնում տարիներով ու տասնամյակներով: Մաքսիմում ինչի պիտանի են փողոցում ռուսաֆոբ կոնտինգենտի ներկայացուցիչները` հեռուստացույցի համար համեստ կադր ապահովելու, որ տպավորություն լինի, թե Հայաստանում էլ այդպիսի բան կա:
Իսկ թե ինչ նոր ՙֆոկուսներ՚ կանի ՙ6-րդ շարասյունը՚, կերեւա ամենամոտ օրերին: Համենայնդեպս, այդ կոնտինգենտի վարքագիծը պահանջում է առավել մեծ աչալրջություն, քան չեղած, ավելի ճիշտ, լրիվ սպառված ՙավազակապետություն կազմաքանդողները՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ի ԴԵՊ


ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել էին ավելի քան 400 առեւտրականներ, ովքեր բողոքում են այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՙՇրջանառության հարկի մասին՚ ՀՀ օրենքից:
Նոր օրենքի շուրջ ծավալված դժգոհության պատճառն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին, իսկ նոր օրենքի համաձայն` համապատասխան հարկային մարմիններ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում` առաջին անգամ ձեռնարկատերը կստանա նախազգուշացում, 2-րդ անգամ` կտուգանվի 20 հազար դրամի չափով, իսկ 3-րդ անգամ` շրջանառության հարկի 5 %-ի չափով:
Առեւտրականները պահանջում են, որ խոշոր ձեռնարկատերերը բերվեն հարկային դաշտ:
Ցուցարաներին ընդառաջ եկած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատրաստ է ընդունել 20 հոգու` իրենց պահանջը ներկայացնելու համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում