ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ. «ՊԱԼԱՏԿԱ ԵՄ ԽՓԵԼՈՒ ՈՒ ՆՍՏԵՄ»

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ. «ՊԱԼԱՏԿԱ ԵՄ ԽՓԵԼՈՒ ՈՒ ՆՍՏԵՄ»

 

«Իրավունքը» ազատամարտիկ Վարդան Դարբազյանի ընտանիքի խնդրին անդրադարձել էր օգոստոսի 8-ի, 18-ի,20-ի հրապարակումներում:  Խնդիրը վերաբերում էր Մադոյան փողոցի 24 տանը, որը կռվախնձոր էր դարձել Դարբազյանների ու նրանց դրկից Սարգսյանների միջեւ:

Հիշեցնենք՝ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը  մայր ու որդի Արմենուհի և  Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, նրան վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է  Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:

Այսօր «Իրավունքը» Վարդուհի Գեւորգյանից  տեղեկացավ, որ Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են: «Մինչեւ դատի ավարտը մնալու ենք մորս տանը, իսկ դրանից հետո՝էս ձմռան շեմին, փողոցում»,- հուզված ասաց  ազատամարտիկի կինը:

Ըստ նրա՝ հակառակորդ կողմը «լավ թիկունքի» շնորհիվ կարողացավ իրենց ձեռքից բնակարանը խլել:

Առաջին ատյանի որոշումը տիկին Վարդուհին իր փաստաբանի հետ բողոքարկել է վերաքննիչ դատարանում:  «Հույս ունեմ, որ գոնե վերաքննիչը արդար որոշում կկայացնի, թե չէ պետք է Հանրապետության հրապարակում պալատկա խփեմ ու  մեջը նստեմ»,- արցունքոտված  ասաց  Վ. Գեւորգյանը:

Վերաքննիչ դատարանում  սույն գործով առաջին դատական նիստն արդեն եղել է: Երկրորդը կլինի հոկտեմբերի 9-ին:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում