«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ» ՓԱՌԱՏՈՆԸ ԿՕԳՆԻ ՊԱՀՊԱՆԵԼ ԲԱՐԲԱՌԸ

Արխիվ 12-16

«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ» ՓԱՌԱՏՈՆԸ ԿՕԳՆԻ ՊԱՀՊԱՆԵԼ ԲԱՐԲԱՌԸ


ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն 6-րդ տարին անցկացնում է  «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի մրցույթ-փառատոնը, որի մարզային փուլն այս տարի իրականացվել է հունիսի 25-ից հուլիսի 25-ը: Այսօր արդեն փառատոնի ընտրական փուլ անցած մասնա­կիցները սեպտեմբերի 26-ին եւ 27-ին կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարա­նում, որտեղ եւ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել եւ տիրապետում են բարբառին, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:

«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց, մոռացու­թյունից փրկելու հայոց բարբառները, եւ ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթն ու նպաստել մշակութային երկխոսությանը. «Լեզուն ժառանգության ամենակարեւոր բաղկացուցիչ մասն է: Ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդը աշխարհասփյուռ դարձավ եւ բարբառների ու խոսվածքների 100-ավոր տեսակներ այսօր վտանգված են, որովհետեւ այդ լեզվի կրողը չկա:  Հիմա հիմնականում խոսում են արեւմտահայերեն, մոռանալով իրենց երկրի, հայրենիքի, գյուղի  խոսվածքը: Իսկ դա կարեւոր հանգամանք է: Շատ դժվար է պահպանել բարբառը, եթե չկա նրա մայր տարածքը: Խորհրդային տարիներին ՀՀ տարբեր համայնքներում եւս կարծես մեծ հարված է եղել բարբառներին, որովհետեւ բոլորը ձգտել են եւ խրախուսվել է գրական հայերնով խոսելը: Այդ ընթացքում բարբառներով չեն գրվել ստեղծագործություններ, գրվածներն էլ շատ անգամ չի գնահատվել: Արդյունքում այսօր մենք խնդիր ունենք: Պետք է  ցույց տանք, որ բարբառով խոսելը խրախուսելի է, ավելին, դա մեր մշակութային բազմազանությունն է, մեր գանձարանն ու հարստությունը, ինչը պետք է պահպանել: Հանրապետական այդ մրցույթների հաղթողները, երբ գալիս են Երեւան ու իրենց բարբառով հեքիաթ են պատմում, Երեւանյան բնակչությանը հաղորդկից են դարձնում որպեսզի պարզապես ճանչեն մեր լեզվի շերտերը»:

Ըստ Ե. Մարգարյանի փառատոնի նպատակն է առաջին հերթին պահպանել ֆոլկլորը, որովհետեւ ամենամեծ վտանգը հենց ֆոլկոլրին է ուղղված. «Ժամանակակից պարերը, նոր երգեը շատ անգամ մեծ վնաս են հասցնում մեր ավանդական երգ ու պարին: Երբ փորձում ենք զարգացնել դրա նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, մեծ է դառնում նաեւ վտանգը` երբ  կա պահանջարկ, արդեն առաջարկում են ինչ պատահի: Հաճախ փորձում են բեմադրված տարբերակներ տալ ազգային երգին ու պարին, ինչը նույնպես իր բացասական հետեւանքն է թողնում անաղարտ մշակույթի վրա»:

Հեքիաթասացության եւ բարբառի 6-րդ փառատոնին մասնակցում են նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գերմանացի­ներ, լեհեր, եզդիներ, քրդեր եւ հրեաներ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում