«ԵԹԵ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ ԵՐԿՆԱՔԱՐ ԸՆԿՆԻ…».ԱՍՏՂԱԳԵՏ
Արխիվ 12-16«ԵԹԵ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ ԵՐԿՆԱՔԱՐ ԸՆԿՆԻ…».ԱՍՏՂԱԳԵՏ
Երկիր մոլորակի վրա երկնաքարերի ընկնելու մասին հաճախ կարելի է լսել: Հյուսիսային Կալիֆոռնիայում, Սվերդլովում, Նիկարագուայում նախորդ տարի երկնաքարերի ընկնելու դեպքեր են արձանագրվել: Երկու տարի առաջ էլ երկրաքար էին գտել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: «Իրավունքը» աստղագետ Արեգ Միքայելյանից պարզեց՝ արդյոք կարելի է ենթադրել, որ Երկիր մոլորակին վտանգ է սպառնում: Ըստ աստղագետի՝ Հայաստանը պետք է ստեղծի երկնաքարերն ուսումնասիրող մի խումբ կամ ծառայություն, ովքեր կհետեւեն երկնաքարերի ընթացքին: «Շատ հաճախ դրանք պատահական են ընկնում եւ եթե փոքր քարեր են, հնարավոր չէ նախօրոք դրանց մասին տեղեկանալ, իսկ խոշորներին կարելի է հետեւել: Առայժմ Երկիր մոլորակին կոնկրետ վտանգ չի սպառնում, բայց աստված մի արասցե եթե Երեւանի վրա ընկնի փոքր երկնաքար, դա իրոք լուրջ աղետ կլինի»,- մանրամասնեց Արեգ Միքայելյանը՝հավելելով, որ որքան մեծ է տվյալ երկրի տարածքը, այնքան երկնաքարի ընկնելու հավանականությունը մեծ է:
Սոնա Դավթյան

