ԱՍԱԼԱ-Ն՝ ՍԻՐԻԱՅԻ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՅԵ՞ԿՏ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱՍԱԼԱ-Ն՝ՍԻՐԻԱՅԻ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՅԵ՞ԿՏ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքը» սեպտեմբերի 15-ի հրապարակման մեջ անդրադարձել էր արցախյան ազատամարտի հերոս, ազատամարտիկ Մոնթե Մելքոնյանի ընտանիքի անդամներին, Մոնթեի եւ նրա կնոջ, Վազգեն Սարգսյան-Մոնթե հարաբերություններին: Ինչպես խոստացել էինք, այսօր անդրադառնում ենք ԱՍԱԼԱ-ում Մոնթեի դերակատարության, ԱՍԱԼԱ-յում պառակտումների, ինչպես նաեւ ԱՍԱԼԱ-ի ներկա գործունեության մասին:
Վահե Շահմուրադյանը Մոնթեի հետ ծանոթացել է Թեհրանում՝ 1978-ին: «Մոնթեն ազնիվ էր, տաղանդավոր, նվիրյալ, որքան էլ զարմանալի է նաեւ ֆեմինիստ էր: Դրա համար էլ Մարտունու ժողովուրդը սիրեց ու ենթարկվեց նրան: Հիշում եմ՝ մի անգամ Մոնթեն ասաց, որ իրեն փող պետք չէ: Եթե սոված լինի, որ հայի տունը մտնի, իրեն մի կտոր հաց կտան: Ու էդպես էլ կար»,- հիշում է Վահե Շահմուրադյանը:
Խոսելով Մոնթեի դերակատարության մասին ԱՍԱԼԱ-ում՝ Մոնթեի ընկերոջ խոսքով՝ ԱՍԱԼԱ-ը վերափոխվեց, երբ Մոնթեն ու շատ գրագետ երիտասարդներ միացան այդ կառույցին: Մինչ այդ՝ Սիրիայի գաղտնի ծառայությունները Լիբանանի արեւելյան հատվածի վրա վերահսկողություն չունեին: «Իրենց գործակալին՝ԱՍԱԼԱ-ի հիմնադրին՝ Մոջահեդին հանձնարարում են ստեղծել հայկական մի խումբ: Մոջահեդը հայերեն չգիտեր, ոչ էլ հասկանում էր, նա անկիրթ, տգետ, հոգեկան հիվանդ, շիզոֆրենիկի մեկն էր: Հանձնարարությունը կատարելու նպատակով նա կապվեց հայերի հետ»,- մանրամասնեց ազատամարտիկը:
Մանրամասները՝ տեսանյութերում
շարունակելի
Սոնա Դավթյան

