ԿՈՄԻՏԱՍԻ 145-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՑՄԱՄԲ

Արխիվ 12-16

ԿՈՄԻՏԱՍԻ 145-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՑՄԱՄԲ

 

Հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 145-ամյակի առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունն  իրականացրել եւ շարունակում է իրականացնել բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նախապատրաստական աշխատանքները սկսել է դեռեւս 2012 թվականից: 2012 թվականին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ եւ «Փյունիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմք դրվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցմանը: Թանգարանի կառուցման աշխատանքներին զուգահեռ Երեւանում եւ Գյումիում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որտեղ մեկ անգամ եւս հնչել են մեծանուն հայի ստեղծագործությունները: Այս միջոցառումներից զատ, Կոմիտասի 145-ամյակը կնշանավորվի «Կոմիտասյան օրեր» փառատոնով: Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբեր 26-ից եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը: Սակայն այս ամենով չի ավարտվելու կոմպոզիտորին նվիրված միջոցառումները: Ինչպես ՀՀ մշակույթի  նախարարի տեղակալ  Արթուր Պողոսյանը փաստեց` ողջ տարին հագեցած է լինելու Կոմիտասին նվիրված միջոցառումներով. «Դժվար է գնահատել Կոմիտասի ժառանգության դերը եւ նշանակությունը մեր երաժշտարվեստի զարգացման գործում, հաշվի առնելով այս եւ այլ հանգամանքներ ՀՀ մշակույթի նախարարությունն իր գերակա ծրագրերից մեկը համարում է Կոմիտաս վարդապետի 145-ամյակին նվիրված փառատոնի անցկացումը: Տարվա ընթացքում  վարդապետին նվիրված միջոցառումները բազմազան են լինելու: Մեզ համար շատ կարեւոր է, Կոմիտասի թողած ժառանգության պահպանումը եւ դրա հանրահռչակումը»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ կոմպոզիտորի հոբելյանական տարին կամփոփվի նրա անվան թանգարան-ինստիտուտի բացմամբ: Փախնախարարի տեղեկացմամբ` առաջիկայում «Առնո Բաբաջանյան»  համերգասրահում տեղի կունենա «Կոմիտաս» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան եւ մինչեւ հաջորդ տարի պատրաստ կլինի նաեւ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը. «Կանցկացվի Կոմիտասի ժառանգությանը նվիրված գիտաժողով, իսկ տարեվերջին միջոցառումները կամփոփենք մեծ համերգով, որը հավանաբար տեղի կունենա Մարզահամերգային համալիրում»,-ավելացրեց Ա. Պողոսյանը:

«Կոմիտասյան օրեր» փառատոնին մասնակցելու են  Հայաստանի պետական կամերային երգչախմբերը եւ «Գեղարդ» երգեցիկ խումբը`Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի եւ Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Փառատոնին կմասնակցեն նաեւ դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը,Կարինե Օհանյան, պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ `Հասմիկ Թորոսյանը, Անահիտ Պապայանը:

Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային եւ հայ հոգեւոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավաչ ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԻ խոսքով` պատահական չէ, որ փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 26-ից հոկտեմբեր 8-ը. «Փառատոնի համար նկատի ենք ունեցել խորհրդանշական այս երկու օրերը, քանի որ հին եւ նոր տոմարով այդ օրերը  Կոմիտասի ծննդյան օրերն են: Փառատոնը ունի որոշակի ուղղվածություն`հիմնական թիրախը այն է, որ Կոմիտասին ներկայացնենք այնպես ինչպես նա կա: Մենք գիտենք, որ Կոմիտասի ժառանգությունը հայ երաժտարվետում շրջանառու է բոլոր ժանրերում, որը տարիների ընթացքում մշակվել է, ենթարկվել փոփոխությունների, ուստի որոշվեց տարին գոնե մեկ անգամ հնչեցնել Կոմիտաս այնպես, ինչպես , որ կա»,-շեշտեց ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԸ:

Նշենք, որ  փառատոնի ծրագրում ընդգրկված են այն հիմնական երեք ժանրերը, որոնց վրա աշխատել է Կոմիտասը` խմբերգային, ձայն դաշնամուր եւ դաշնամուր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում