«ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՊԱԳԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՊԱԳԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որը տեղի է ունեցել ընդգրկուն կազմով` 164 հոգի, քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հարցը: Նախատեսված է իրականացնել 18 միջոցառում, որոնցից երկուսը՝ Մյուռոնօրհնեքը եւ Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ընդգրկված են պետական միջոցառումների ցանկում: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ հավելեց. «Նախատեսված է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ միջեկեղեցական միջոցառումներ կազմակերպել հայաշատ կենտրոններում՝ Վաշինգտոն, Թավրիզ, Մոսկվա, ինչպես նաեւ քույր եկեղեցիների հոգեւոր կենտրոններում՝ Վրաստան, Քենթբերի եւ այլն»: Անդրադառնալով ժողովին ընդունված կանոնադրությանը Արշակ Սրբազանը նկատեց. «Իրապես այն կարելի է կարեւոր համարել: Նախատեսված է այն գումարել երկու տարին մեկ անգամ: Ժողովն արդեն դարձել է համաեկեղեցական ինստիտուտ»: Մամուլում տարածված այն կարծիքը, թե սեպտեմբերի 21-ին Դեյր Զորի Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցումը մեծապես կապված էր Արամ Ա կաթողիկոսի հայտարարության հետ, ըստ որի, Սիսի կաթողիկոսարանը պետք է վերականգնել, Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը  խուսանավեց գնահատականներ հնչեցնել` մասնավորապես նշելով. «Ես չեմ ուզում վերադառնալ այդ մեկնաբանություններին, բայց հստակ է, որ այն ուղղված է ոչ միայն եկեղեցու` որպես պատմամշակութային եւ պաշտամունքային հուշարձանի, այլ ընդհանրապես ցեղասպանության` մեր ժողովրդի ընկալումների ու մեր ժողովրդի սպասելիքների հետ: Ինչ վերաբերում է Սիսի կաթողիկոսարանին, մենք սա դիտարկում ենք նույն պահանջատիրական ձգտումների համատեքստում եւ կարծում ենք, որ Մայր Աթոռը պետք է ամեն կերպ աջակցի այդ գործընթացին»: Բանախոսը խոսեց նաեւ սիրիահայության այսօրվա խնդիրների մասին եւ կոչ արեց. «Պետք է մտածել սիրիահայերին Հայաստանում տեղավորելու եւ նրանց ապագայի խնդիրները լուծելու մասին»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում