ՍՏԱՎՐՈՊՈԼԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱԾ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՍՏԱՎՐՈՊՈԼԻՑ  ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱԾ ԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Արդեն երկու ամիս է՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում են  գտնվում Ստավրոպոլի  մեր երկու հայրենակիցները՝ թոշակառու ամուսիններ Ռոման Հարությունովն ու Ասյա Արզումանյանը: Այդ մասին «Իրավունքին» հայտնեց  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝  օգոստոսին  ամուսինները Հայաստան էին եկել՝  հանգստանալու, Իջեւանում իրենց հարազատներին տեսնելու, սակայն ռուսական դեսպանատան մոտ նրանք կորցնում են միմյանց: «Մի քանի օր անց զանգ ենք ստանում Հանրապետական հիվանդանոցից: Մեզ տեղեկացրին, որ մի խումբ քաղաքացիներ, տեսնելով փողոցում անօգնական վիճակում հայտնված կնոջը, զանգահարել էին  շտապ օգնության ծառայություն, որն էլ տեսողության խնդիրներ ունեցող Ասյա Արզումանյանին տեղափոխել էր  Հանրապետական հիվանդանոց: Համապատասխան բուժզննությունից հետո  տիկին Ասյային ուղարկեցին մեզ մոտ»,- մանրամասնեց Համլետ Հովհաննիսյանը:

Կնոջը անօթեւանների կենտրոնում տեղավորելուց հետո` օրեր անց, գտնվում է  նաեւ ամուսինը: Անցորդներից մեկը՝ Հայկ Սարգսյանը,  երեկոյան ժամերին տեսել է մի ծերունու՝ Բաղրամյան փողոցի մայթի սկզբնամասում պառկած:  «Անտարբեր անցնել չկարողացա, մոտեցա  ծերունուն, իմացա  ով լինելը: Նրան տարա ընկերոջս տուն, որտեղ գիշերեց մեկ օր: Այնուհետեւ   զանգահարեցի  շտապ օգնության ծառայություն, որն էլ Ռոմանին տարավ Սբ Գրիգոր Լուսավորիչ   հիվանդանոց,  այնտեղից էլ՝  «Հանս Քրիստիան  Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ»,-«Իրավունքին» պատմեց  Հայկը:

Ստավրոպոլից եկած մեր հայրենակիցները, մեզ հետ զրույցում անկեղծանալով ասացին, որ  օր առաջ ցանկանում են տուն հասնել.«Մեր աշխատանքը, մեր հարազատները  բոլորն այնտեղ են, մենք բանկից վարկ ենք վերցրել, դրա տոկոսները պետք է վճարենք, իսկ ժամանակը չի սպասում »:

Ռոման Հարությունովն ու Ասյա Արզումանյան Ստվարոպոլում հաստատվել են ԽՍՀՄ-ի տարիներին: Արդեն  հիսուն տարի է՝ բնակվում են Ռուսաստանի  հայաշատ քաղաքում, ունեն աշխատանք, բարձր թոշակ են ստանում: «Հայաստան էինք եկել՝ մեր հայրենիքը տեսնելու, չէ՞որ այսքան տարի մեր երկրում չէինք եղել: Շատ բաներ են փոխվել դեպի դրականը, բայց ցավալի է, որ ժողովրդի ֆինանսական վիճակը չի բարելավվում: Ամեն ինչ էստեղ թանկ է:  Շատերը չեն ցանկանում հետ վերադառնալ»,- անկեղծացավ Ռ. Հարությունովը:

Նաեւ պարզեցինք՝ ինչո՞վ են զբաղվում հայերը Ստվարոպոլում, արդյոք տեղի  հայկական համայնք ակտիվ է: «Այո, ակտիվ համայնք ունենք, մենք էլ նրանց հետ կապի մեջ ենք: Դե մեր հայրենակիցներն էլ ինչ կարողանում են աշխատում են»,- պատասխանեց պրն Հարությունովը:

Քանի որ գրպանահատները ամուսինների փողը՝ մոտ 5000 ռուբլի, գողացել են, նրանք չեն կարող  տունդարձի համար տոմս գնել:  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանի տեղեկացմամբ  ռուսական դեսպանատունը խոստացել է՝մի քանի օրվա ընթացքում ամուսիններին օգնել՝ տուն վերադառնալ:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում