ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ՝ ՌՈՇ Ա ՇԱՆԱՅԻ ԱՌԹԻՎ
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ՝ ՌՈՇ Ա ՇԱՆԱՅԻ ԱՌԹԻՎ
24.09.2014
Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

