Հերմինե Նաղդալյան. «ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԶԵՆՔ ՉԳՆԻ»
Արխիվ 12-16Հերմինե Նաղդալյան. «ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԶԵՆՔ ՉԳՆԻ»
Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբում երեկ կայացավ հանդիպում ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԻ հետ: Վերջինիս վրա էլ ծանրացավ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ողջ բողոքները Ռուսաստանից: ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց ակումբին դատապարտել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին: Ի պատասխան Խ. Քոքոբելյանի` Մ. Շվիդկոյն ասաց. «Դուք կցանկանայիք, որ Ադրբեջանը զենքեր գներ ԱՄՆ-ի՞ց, Գերմանիայի՞ց... Չեմ կարծում, որ այդ դեպքում վտանգն ավելի քիչ կլիներ»: Հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրելու Խ. Քոքոբելյանի փորձերը անմիջապես կանխեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ` նշելով. «Մենք ուզում ենք Ադրբեջանն ընդհանրապես զենք չգնի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

