ԲՈԼՈՐ ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՕՊՈԶԻՑԻԱՅԻ ԱՉՔԻՆ ԿԻՍԵԼՅՈՎ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՈԼՈՐ ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՕՊՈԶԻՑԻԱՅԻ ԱՉՔԻՆ

ԿԻՍԵԼՅՈՎ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ

 

ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը երեկ  Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի հյուրն էր: Թեպետ ռուս պաշտոնյան մի քանի անգամ ՀՀ ԱԺ պատգամավորներին տեղեկացրեց, որ ՌԴ նախագահի խորհրդականը չէ ու ինքը մշակութային գործիչ է, սակայն այդպես էլ չկարողացավ շրջանցել քաղաքական հարցերը: Մ. Շվիդկոյն իր ելույթում նշեց. «Վստահ եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր մի շարք ծրագրեր` կրթության, զենքի, տնտեսության հետ կապված, բայց առաջին հերթին` տնտեսական: Այսօր, որպեսզի բիզնեսով զբաղվես Ռուսաստանի հետ, պետք է առաջին հերթին ռուսերեն իմանաս, ոչ թե` անգլերեն: Երբ դու քո գործընկերոջ լեզվով ես խոսում, դա վստահություն է առաջացնում նրա մոտ»:

Սա բոլորովին դուր չեկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ. «Ձեր խոսքից հասկացա, որ Կիսելյովից հետո դուք ռուսական soft power-ի հաջորդ ներկայացուցիչն եք: Բայց հավանաբար նա ավելի խիստ «զենքով» էր եկել: Նորից շեշտը դնում եք լեզվի վրա: Բայց ֆիզիկա սովորելու համար հայը պետք է հայերենով սովորի, որպեսզի գյուտի հեղինակ դառնա: Դրեք այդ բոլոր հարցերը հավասար հարթության վրա»: Ապա մտերմաբար հավելեց. «Դուք Վլադիմիր Պուտինի հետ բավական սերտ կապեր ունեք, խորհուրդ տվեք նրան` կամ ատոմային զենք վաճառել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, կամ էլ օրենք ընդունեք, որ սանկցիաներ կկիրառեք այն երկրների վրա, որոնք զենք կվաճառեն Հարավային Կովկասում: Համոզված եմ, որ Ռուսաստանը կարող է դա անել»: Ի վերջո, որքան էլ սադրիչ էին պատգամավորների հնչեցրած հարցերը, սակայն Մ. Շվիդկոյը, ով հայտնի է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հաշտեցման գործում մեծ ներդրում ունենալու համար, խուսափեց շատ հարցերի պատասխանից, մասնավորապես կես կատակ-կես լուրջ նշելով, որ իր որդու կինը ադրբեջանահայ ծագում ունի, հետեւաբար իր համար դժվար է արձագանքել նման հարցերին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում