ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼԸ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼԸ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԵՆ


Կարծես նորաձեւ է դարձել, որ հանրության` իրեն ՙհարգող՚ ամեն մի հայտնի դեմք  այս կամ այն պետական կառույցի հետ խնդրի առաջ բախվելով` իր ՙհարցերը՚ լուծում է համացանցում` գրառման միջոցով: Սա դեռ ոչինչ, բայց երբ այդ գրառումը վարկաբեկում է հայրենիքն ու ասում, որ երկիրը երկիր չէ, ու որ այստեղից փախչել է պետք` փորձելով սեփական մաղձը թոթափել, դա արդեն անընդունելի է: Բայց սպասե°ք. ավելի անընդունելի ու ահավոր իրավիճակ է լինում, երբ որոշ ժամանակ անց գրառման հեղինակ հայտնի անձնավորությունը սթափվելուց հետո մեղանչում է ու ասում, որ երկիրը լավ էլ երկիր է: Այնինչ չեն գիտակցում, որ իրենց այդ չմտածված քայլով արդեն հարստացրած են լինում թշնամու ինֆորմացիոն աղբյուրն ու մեկ անգամ եւս ուրախության առիթ տալիս նրանց: Բայց սա արդեն առանձին թեմա է:
Ամիսներ առաջ հոլիվուդյան մարտաֆիլմից դուրս եկած տղայի պահվածքով սեփական մոտոցիկլով քաղաքի կենտրոնում արկածների ժամանակ մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հիվանդանոցում հայտնված դերասան ՍԵՊՈՒՀ ԱՊԻԿՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՙԱյսօր վերջնականապես հիասթափվեցի եւ էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի: Հայաստանն այլեւս չեմ ուզում համարել իմ հայրենիքը... Անչափ ՙցնցված՚ եւ ՙհիացած՚ մեծն Ճանապարհային ոստիկանության` ՙփոսի գայի՚ մականվամբ, վերաբերմունքից եւ աշխատանքից՚,- ինչ է թե մեծն դերասանին իր արկածների համար տուգանել են 200 հազար դրամի չափով:
Այնուամենայնիվ, ամիսներ անց` երեկ, ՙՓոփ արտ՚ հաղորդման շրջանակներում դերասանն ասաց, որ զղջում է իր գրառման համար եւ չի հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից: Նա պարզաբանեց, որ գրառումն արել է ազդեցության տակ. ՙԱյդ գրառումը, գուցե շատերը չեն հավատա, բայց իրոք եղել է ոչ սթափ վիճակում: Այսինքն` ուժեղ դեղերի ու ՙնարկոզի՚ ազդեցության տակ: Հիմա ես նման բան չէի անի: Գուցե ինչ-որ բան գրեի, բայց երբ հիմա վերլուծում եմ ու հետ եմ նայում... գժեր կան, որ արթնանում են, հետո են հասկանում, թե ինչ են արել. ինձ մոտ նման վիճակ է եղել՚: Ապա ավելացնում է. ՙԾանր պոռթկման տակ գրեցի... Ես հասկացա, որ մեղավոր եմ, մեղավորությունն իմն է, ընդունել եմ դա: Ինչ որ եղել է, պոռթկման տակ է եղել: Այսպես ասած սառը գլխով դա ես հաստատ չէի անի՚:
Իսկ հայրենիքը լքելու մասին դերասանն ահա թե ինչ ասաց. ՙԵթե ես հայրենիքը լքող լինեի, վաղուց էի լքել ու հիմա այստեղ չէի լինի, բայց հիմա այստեղ եմ: Բազմիցս ասել եմ, որ ինձ ամենաամուրն եմ զգում իմ հողի վրա եւ 2 ոտքով ամուր կանգնած եմ իմ հողի վրա: Ես ոչ թե ուզում եմ արդարանալ, այլ իրոք այդպես է: Այո, ես չեմ հերքում, որ խախտումներ եմ արել, այո, իմ մեղավորությունն է` եղել եմ ոչ սթափ վիճակում՚:
Ինչ խոսք, հասկանալի է դերասանի պոռթկումը, գուցե յուրաքանչյուրիս հետ էլ, Աստված մի արասցե, նման դժբախտ իրավիճակ կարող է պատահել, բայց մի բան հստակ է` հայրենիքը, ու ՀՀ քաղաքացի լինելը խաղ ու պար չեն, որ պարբերաբար ՙաշխարհից խռովելու՚ դեպքում հրաժարվես ու ամիսներ անց կրկին մեղա գաս` ՙանառակ որդու՚ պես տուն վերադառնաս` հասկանալով, որ քո հայրենի հողի վրա ավելի ամուր ես:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում