ՍԼՈՎԱԿ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՈԳԵՇՆՉՎԱԾ ԷԻՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՑ

Արխիվ 12-16

ՍԼՈՎԱԿ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՈԳԵՇՆՉՎԱԾ ԷԻՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՑ


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը, որը նվիրված է Գոհար Գասպարյանի հոբելյանին, գերհագեցած ու անակնկալներով լի է լինելու: Համենայնդեպս, թատրոնի ղեկավարությունը հարուստ խաղացանկ է խոստանում` բազմաթիվ օպերային ներկայացումներով, նախատեսված են նաեւ պրեմիերաներ, որոնք հանդիսատեսի դատին կհանձնվեն մինչեւ տարեվերջ:
Բայց հայ հանդիսատեսը նաեւ արտասահմանցի օպերային խմբերի համերգները վայելելու պակաս չի ունենա: Նման համերգի մեկնարկը տրվեց օրերս Բրատիսլավայի օպերային թատրոնի մեներգիչների հայաստանյան մենահամերգով` «Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում» խորագրով:



ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՍԼՈՎԱԿ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԱՅԴՔԱՆ ԷԼ «ՉԳՐԱՎԵՑԻՆ»

Մարտինա Մասարկովան (սոպրանո), Թերեզա Կրուզլիակովան (մեցցո-սոպրանո), Պավոլ Բրեսլիկին (տենոր) եւ Ռոբերտ Պեչանեցը (դաշնամուր) հայ հանդիսատեսին համերգի ընթացքում ներկայացրին Ալեքսանդր Ալաբեւի, Ջոակինո Ռոսսինիի, Գայետանո Դոնիցետտիի,  Ջուզեպպե Վերդիի, Ֆրանչեսկո Չիլեայի ստեղծագործությունները:

Մեներգիչներն առաջին անգամ էին Հայաստանում եւ առաջին անգամ ելույթ ունեցան հայ հանդիսատեսի առջեւ: Չնայած` հայ հանդիսատեսին սլովակ արտիստները այդքան էլ «չգրավեցին», քանզի նրանցից շատերը համերգի մեկնարկից րոպեներ անց լքեցին դահլիճը: Այնուամենայնիվ, ներկա հայ հանդիսատեսը ջերմորեն ընդունեց արտիստներին եւ յուրաքանչուր ելույթից հետո մինչեւ կուլիսներ ծափահարություններով ուղեկցեցին նրանց: Համերգի երկու բաժիններում էլ ծափահարությունները չդադարեցին:
Մինչ համերգը, սլովակ արտիստնեն այցելել էին Հայաստանի հոգեւոր կենտրոն` Էջմիածին եւ ինչպես փոխանցեցին «Իրավունքին»` մայր տաճարից եւ թանգարանից ստացած տպավորություններով շատ էին ոգեշնչվել: Արտիստները  խոստովանեցին, որ Հայաստանից ստացել են հրաշալի տպավորություններ:

«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

Համերգից առաջ «Իրավունքի» հետ զրույցում մեներգիչները կիսվելով իրենց տպավորություններով` նշեցին. «Մենք չգիտեինք, թե որտեղ ենք գալիս, այդ պատճառով էլ, Հայաստան առաջին այցելությունը մեզ համար յուրահատուկ փորձություն էր: Տպավորված եմ մարդկանց վերաբերմունքից: Հայ ընկերներ ընդհանրապես չենք ունեցել: Դեռ չենք հասցրել ծանոթանալ հայ օպերային երգիչների հետ: Սակայն, հուսով եմ` այդ բացը կլրացնենք»,- նշեց ՊԱՎՈԼ ԲՐԵՍԼԻԿԸ:

ԴԵՄ ՉԷԻՆ ՄՆԱԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Աշխարհի տասնյակ հեղինակավոր օպերային թատրոնների բեմերում հանդես եկած սլովակ արտիստները դեմ չէին մնալ նաեւ Հայաստանում: Կես կատակ-կես լուրջ ասում էին, թե Երեւանում կմնան եւ կերգեն օպերային թատրոնում: Համերգին լավ էին տրամադրված, քանի որ կարողացել էին Սլովակիայից Հայաստան գալ ու երգել հայ հանդիսատեսի համար: Իսկ թե հատկապես որ երկրի հանդիսատեսն է նրանց դուր եկել` արտիստները դժվարացան նշել, քանի որ ամենաշատը հանդիսատեսի մեջ գնահատում են նրանց սերը դեպի երաժշտությունը:
Հայաստանյան այս ելույթն այն եզակի համերգներից մեկն է, երբ բոլոր չորս արտիստները հանդես են գալիս միասին. «Ֆրանսիայում ու եվրոպական մի քանի երկրներում ենք հանդես եկել միասին: Սակայն, առանձին-առանձին շատ բեմերում ենք եղել, բայց Հայաստանն այն երկրներից է, որտեղ մենք չորսով միասին նույն բեմից կներկայանանք հանդիսատեսին»,-շեշտեց ՌՈԲԵՐՏ ՊԵՉԱՆԵՑԸ:
Արտիստները համերգից առաջ եւս մեկ օր ունեին Հայաստանով հմայվելու եւ մի քանի ժամ` հայ հանդիսատեսին իրենց երգը մատուցելու համար: Թե երբ կրկին Հայաստան կվերադառնան, իրենք էլ չգիտեին, կարեւորը` իրենց հետ կտանեն հրաշալի տպավորություններ եւ հիշողություններ:



ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում