ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Արխիվ 12-16ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՄԵՂԱԴՐՎՈՂԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր`
Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրող ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով: Մեզ հետ զրույցում այս մասին պատմելով Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանըª հավելեց նաեւ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` այլ մանրամասներ դեռեւս չի կարող հաղորդել:

