ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԳԱՅԼԵՐ ԵՆ

Արխիվ 12-16

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԳԱՅԼԵՐ ԵՆ


- Կառավարության կողմից արգելված է գայլերի որսը: Այսօր ավելի շատ գայլ կա, քան վարազ ու եղնիկ: Դա է պատճառը, որ գայլերը դուրս են եկել ընտանի կենդանիների վրա: Դրա ահից երեկոները դուրս չենք գալիս տնից, քանի որ պետության կողմից դրանց վերացնելու արգելք կա:
Մի խումբ լոռեցիներ` Ավո, Սամվել, Ռուբիկ...
Պետության կողմից գայլերի որսի արգելումը պետք է տարբերել գայլերի ոհմակի կողմից իրական վտանգի պայմաններում, ելնելով անձի կամ անձի գույքի անվտանգությունից եւ կորստից, տվյալ անձի կամ երրորդ անձի կողմից ակտիվ գործողությունների իրականացումից, ընդհուպ` գայլերի ոչնչացման ելքով: Այսինքն, եթե գայլերը հարձակվել են կամ ռեալ հարձակման վտանգ կա քաղաքացու կամ քաղաքացու գույքի վրա, ապա տվյալ քաղաքացու կամ երրորդ անձի, օրինակ` որսորդի, գործողությունը` ընդհուպ գայլերին ոչնչացնելու եղանակով, պետք է դիտել իրավաչափ: Ինչ վերաբերում է պետության կողմից արգելքի սահմանմանը` գայլերին զանգվածաբար ոչնչացնելու ուղղությամբ, ապա այն օրինաչափ է այնքանով, որքանով բնության մեջ ամեն կենդանի իր ուրույն դերն ու նշանակությունն ունի: Այլ խնդիր է, որ պետությունը պարտավոր է ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը: Դրանք չապահովելու պատճառով է, որ այսօր գայլերն են քաղաքացիների տները խուժում, վաղը` օձերն ու կարիճները: Պետության շրջակա միջավայրի պահպանության եւ վերականգման ուղղակի պարտավորությունն ամրագրված է ՀՀ հիմնական օրենքի 10-րդ հոդվածում:
Գալով բուն թեմային եւ արձանագրելով կոնկրետ փաստ` քաղաքացիների անվտանգության, պաշտպանության, ինչպես նաեւ գայլերի կողմից գույքային վնաս պատճառելու հանգամանքին, ապա կարծում եմ` պետական լիազոր մարմինները` ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, սույն դրվագով պետք է այն բնակավայրերում, որտեղ առկա է գայլերի կողմից հարձակման ռիսկ, պայմանագրեր կնքեն որսորդների, իսկ անբավարարության դեպքում` ոստիկանության կամ այլ ուժային կառույցների հետ, որպեսզի բացառվի կամ մինիմումի հասնի գայլերի հարձակման հետեւանքով անձի գույքի կորուստը, ինչպես նաեւ մաքսիմալ ապահովվի վերջինիս անվտանգության պահպանությունը:
Ինչ վերաբերում է գայլերի հարձակման հետեւանքով անձի կրած գույքային կորստին, ապա պետության կողմից արդյունավետ ծրագրերի իրականացման եւ դրական արդյունքների բացակայության պայմաններում վնաս կրած անձը կարող է եւ պետք է վնասի հատուցումը պահանջի պետությունից:
Այսօր ՀՀ քաղաքացու ունեցվածքը ռեալ կորստի վտանգի տակ է: ՀՀ-ում գործող իրավանորմերը եւ պետական ռեսուրսները բավարար են` կանխելու եւ պաշտպանելու քաղաքացուն եւ նրա ունեցվածքը, հակառակ պարագայում վաղն այդ պաշտպանությունը իրականացվելու է իրավապաշտպան կառույցների կողմից, ընդդեմ պետության:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում