ՙՙՙՙՙՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՋՀԱՆԳԻՐ ԱՂԱՆ, ՈՒՍՈՒԲ ԲԵԿԸ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՋՀԱՆԳԻՐ ԱՂԱՆ, ՈՒՍՈՒԲ ԲԵԿԸ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ՚

Մեր թերթն արդեն առիթ է ունեցել Միրզա Սլոյանի հետ հարցազրույց ունենալ, ուր նա խոսել էր ՙՀայ-եզդիական բարեկամություն՚ հուշահամալիրի մտահղացման մասին, որը պետք է ստեղծվեր Ակնալճի եզդիական սրբատեղիի տարածքում: Առաջիկա երկուշաբթի ժամը 12-ին` սրբատեղիի օծման երկրորդ տարեդարձի օրը, տեղի կունենա հուշահամալիրի բացումը: Մեր զրուցակիցը կրկին  մոսկվայաբնակ գործարար, այս ամենի հովանավոր ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆՆ է:
-Համալիրի կենտրոնում ՙԲարեկամություն եւ եղբայրություն՚ հուշակոթողն է, որն ունի 7 մետր սլացք` խորհրդանիշների տեսքով մարմնավորելով հայկական քրիստոնեական խաչը, խոյակները, եզդիական արեւը եւ սիրամարգը: Փաստորեն խաչի սլացքի վրա տեղադրված այդ խորհրդանիշները ներկայացնում են այն բարեկամությունը եւ եղբայրությունը, որ ունեն հայ եւ եզդի ժողովուրդները: Մտահղացման հեղինակը Սերգո Երիցյանն է, բարերարը` Միրզա Սլոյանը, քանդակագործը` Տիգրան Յուխանյանը:Կենտրոնական հուշարձանի կողքերին դրված են եզդի ժողովրդի արժանավոր զավակներ Ուսուբ բեկի, Ջհանգիր աղայի եւ նրանց լավ բարեկամ Անդրանիկ զորավարի հուշարձանները: Հուշահամալիրում տեղ է գտել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ՙՈգեկոչում՚ հուշաքարը:
- Կուզենայի առիթը օգտագործելով` համառոտ իմանալ եւ ընթերցողին ներկայացնել, թե ով է Ուսուբ բեկը:
- Ուսուբ բեկ Թեմուրյանցը եզդի ժողովրդի ամենանշանավոր զավակներից է, Հասընիների 26-րդ ցեղապետը, Հայոց առաջին խորհրդարանի անդամ: Կրթություն է ստացել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ուր սովորել է Սողոմոն Սողոմոնյանի` ապագա մեծն Կոմիտասի հետ, հետագայում էլ նրա հետ շարունակել բարեկամությունը:
Հոր սպանությունից հետո 27 տարեկան հասակում դարձել է ցեղապետ` շարունակելով իր 25 նախորդների բարի ավանդույթները` մասնավորապես պահպանելով սերտ բարեկամությունը հայ ազգի լավագույն զավակների հետ: Նրան մի քանի անգամ Ասլանլուում եւ տարածաշրջանում այցելել է մեծն Կոմիտասը, եւ դրա արդյունքում նոտայագրվել է 12 եզդիական երգ: Հասընիները ջերմ բարեկամություն ունեին նաեւ Իգդիրում ճանաչված Կանայանների գերդաստանի հետ: Դրաստամատ Կանայանը` հանրահայտ Դրոն դառնում է Ուսուբ բեկի հարսանիքի քավորը:
Ուսուբ բեկը գործուն մասնակցություն է ունենում Հայոց մեծ եղեռնի տարիներին հայերի ինքնապաշտպանական մարտերին, նպաստում հայ եւ եզդի գաղթականներին Արեւելյան Հայաստան անցկացնելուն եւ թուրքական յաթաղանից փրկելուն: Նա 1918 թվականի մայիսյան ճակատամարտերի հերոսներից է:
Խորհրդային տարիներին նա հեռացված էր քաղաքական եւ հասարակական կյանքից` չնայած սրբորեն էր կատարում ցեղապետի իր պարտականությունները` իր հայրենակիցներին կոչ անելով դեմ չգնալ խորհրդային իշխանություններին: Սակայն նրան 1929 թվականին հակախորհրդային գործունեության եւ ահաբեկչության մեղադրանքով դատապարտեցին եւ աքսորեցին Քյավառ (այժմ` Գավառ): 1932 թվականին ազատվեց աքսորից, մի քանի ամիս անցկացրեց Երեւանի բանտում ու գյուղ վերադարձավ, ուր իր մահկանացուն կնքեց 1934 թվականի հունվարի 12-ին:
- Հանրության շրջանում, կարծես թե, ավելի շատ հայտնի է մայիսյան ճակատամարտերի հերոս Ջհանգիր աղայի անունը:
- Եվ դա բնական է, նրա դերակատարությունը Բաշ-Ապարանի ճակատամարտում բավական է, որ նա հերոսացվի: Դրանով Ջհանգիր աղան Հայաստանի փրկության հերոսներից մեկն է: Իզուր չէ, որ ժամանակին հայոց սպարապետ Նազարբեկյանն ասել է. որ ՙՆրա անունը կարող է, ո°չ, պետք է, պարտադիր պետք է դրվի ոչ միայն եզդի, այլեւ հայ նշանավոր հերոսների անունների հետ միեւնույն շարքում՚:
Ջհանգիր աղա Խատոյանը Արեւմտյան Հայաստանում ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ եւ հրամանատար էր, Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերի հերոս:
Երիտասարդ Ջհանգիր աղան 1904 թվականին Հազարան գյուղում հանդիպում է Անդրանիկ Օզանյանի հետ, որով էլ սկիզբ է դրվում նրանց ջերմ բարեկամությանը: Այդ հանդիպումից հետո Ջհանգիր աղան ավելի գործուն մասնակցություն է ունենում ինքնապաշտպանական մարտերին` նյութական ու ռազմական աջակցություն ցուցաբերելով հայերին: Արդեն 1915 թվականին Ջհանգիր աղան կռվում էր ռուսական զորքերի կազմում, ավելի ուշ` 1918 թվականին, նա իր զինվորներով մարտեր էր վարում հայկական կամավորների կորպուսի կազմում:
Նրան եւս անցած դարի 20-ական թվականների վերջին սպասվում էր աքսոր: Վանում ծնված, եզդի ժողովրդի արժանավոր զավակներին լավ ճանաչող ու գնահատող` Հայաստանի կոմկուսի ղեկավար Աղասի Խանջյանն ամեն ինչ անում էր Ջհանգիր աղային եւ Ուսուբ բեկին հնարավորինս ետ պահելու Հայաստանի սահմաններից դուրս սպասվող աքսորից: Նրանց աքսորում են այն ժամանակվա Քյավառի շրջան: Աղասի Խանջյանի սպանությունից հետո Ջհանգիր աղային աքսորում են Հայաստանից դուրս` Սարատովի մարզ, ուր 1943 թվականին իր մահկանացուն է կնքում եզդի ժողովրդի նվիրյալ զավակը եւ հայերի լավ բարեկամը:
- Հուշահամալիրում տեղ է գտել զորավար Անդրանիկի արձանը:
- Հայտնի ջերմ բարեկամություն են ունեցել Ջհանգիր աղան, Ուսուբ բեկը եւ Անդրանիկ զորավարը: Այս ջերմ բարեկամության արդյունքում հետագայում Անդրանիկ զորավարը դարձավ Ջհանգիր աղայի հարսանիքի քավորը: Այս բարեկամությանը նրանք հավատարիմ մնացին ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում: Երբ Անդրանիկ զորավարը Հայաստանից հեռանալուց առաջ` 1919 թվականի ապրիլին, իր զինակիցների հետ զենքերը հանձնում էր Ամենայն հայոց կաթողիկոսին, Մայր աթոռ սուրբ Էջմիածին նրան հրաժեշտ տալու էր եկել Ջհանգիր աղան, ով փոխադարձ վստահությունը Անդրանիկ զորավարի եւ եզդի առաջնորդների միջեւ պահպանեց մինչեւ վերջ: Այսօր այս հերոսները մեր բարեկամության խորհրդանիշներից են:
- Հուշահամալիրում տեղ կգտնի ՙՈգեկոչում՚ հուշաքարը: Այն նվիրված է լինելու հայոց ցեղասպանության 100-ամյակին:
- Մենք չէինք կարող անտարբեր լինել այդ կարեւոր տարելիցի հանդեպ եւ այն նվիրում ենք 1915 թվականի հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մեծ եղեռնի տարիներին հայերի հետ զոհ գնացին հարյուրհազարավոր եզդիներ, ասորիներ, հույներ, այլ ազգերի ներկայացուցիչներ: Հուշարձանը նվիրված է նաեւ նրանց հիշատակին: Եզդիներն իրենց պատմության ընթացքում եղեռնի են ենթարկվել 74 անգամ: Վերջինը Իրաքում էր` Շանգալի շրջանում:

Զրույցը վարեց ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ
Ակնալիճ-Երեւան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում