ՍՈՎՈՐԱԿԱՆ ՙՍԱԲՈՏԱԺ՚, ԹԵ ՙԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՙՍԱԲՈՏԱԺ՚, ԹԵ ՙԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍՆԵՐԸ՚


Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հնչեցրեց մեկ միտք, որին երեւի չհամաձայնեն միայն հայաստանյան բանկիրները: Ըստ այդմ. ՙՄեր բանկային համակարգը վաղուց խեղճացրել է Հայաստանը: Էն, որ մեր ժողովուրդը փախչում է երկրից, դա անում է Հայաստանի բանկային համակարգը՚: Հետեւաբարª եթե նման ՙբանկային համակարգը ոչնչացվի, ապա դրանից Հայաստանը միայն կշահի... Դա Հայաստանի շահագործման, կողոպտման համաշխարհային համակարգի բաղկացուցիչ մասն է՚:

ՏՈՒԳԱՆՔ ՎՃԱՐԵԼՆ ԷԼ Է ԴԱՐՁԵԼ ՊՐՈԲԼԵՄ

Ու իրոքª հայաստանյան տարբեր բանկերի  հակաժողովրդական, շատ դեպքերումª հակապետական տարաբնույթ մեծ ու փոքր արարքների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Հաճախ էլ այդ արարքները նմանվում են մանր զանցանքների, որոնք, միգուցե, կարող են մանր տհաճություններ պատճառել մարդկանց եւ վերջ: Բայց նույնիսկ նման արարքների հիմքում երբեմն կարելի է մինչեւ իսկ պետության հանդեպ ծրագրված վնասարարության տարրեր նկատել:
Օրինակª մանր զանցանքի, ավելի կոնկրետª շարքային քաղաքացիներին հասցված փոքրիկ տհաճության կարող է նմանվել այն փաստը, որի մասին երեկ մեզ պատմեցին: Այսպեսª քաղաքացին ստացել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանվելու ծանուցագիր: Խիստ զբաղվածության պատճառով խնդրել է բանկերից մեկի հարեւանությամբ աշխատող իր ընկերոջըª իր փոխարեն վճարել 3 հազար դրամանոց իր տուգանքը: Ընդ որում շեշտենք. դրանից մոտ մեկ շաբաթ առաջ մեր զրուցակիցն էլի նման փոքր տուգանքի էր ենթարկվել, որը վճարել էր հենց նույն ընկերոջ միջոցով: Եվ ահա հիմա, երբ այդ ընկերը փորձում է վճարել տուգանքը, բանկում պատասխանում են, թե չի կարող, քանի որ նոր կարգ է կիրառվում. նման տուգանքները տուգանվողը պետք է մուծի անձամբ, ավելինª նաեւ սոցիալական քարտ ներկայացնելով:
Նման պատասխանից հետո մեր զրուցակիցը արդեն ստիպված էր մտածել իր իսկ աշխատանքային ժամանակի հաշվին տուգանք վճարելու համար բանկ գնալու մասին: Դա, միգուցե, նրա համար միայն փոքրիկ տհաճություն լինի: Բայց այսքանով չէ, որ այս իրավիճակը սահմանափակվում է:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս տուգանքների վճարումների, այդ նպատակով մինչեւ իսկ քաղաքացիների հաշվեհամարները սառեցնելու սկանդալային թեման մեկ անգամ չէ, որ առաջին պլան է մղվել: Խնդիրն այնքան սուր էր, որ մինչեւ իսկ տեղափոխվեց Ազգային ժողովª օրենքի ուժով այն կարգավորելու համար: Եվ ԱԺ-ում այդ ուղղությամբ քննարկումների ժամանակ կարմիր թելի պես տարվում էր այն գաղափարը, որ նմանատիպ վճարումները, դրանց նախազգուշացումներն ու ծանուցումները պետք է քաղաքացու համար իրականացվեն առավելագույնս մատչելի ձեւով: Մինչ այդ ամենը օրենքի տեսք է ստանում, տուգանվողներին արդեն այս մյուս տհաճ անակնկալն է սպասում: Պատկերացրեք նման տարբերակ. քաղաքաքացին, ասենքª ՙխոպանչին՚, խախտում է կատարել եւ մյուս օրը մեկնել Հայաստանից: Հետո գալիս է տուգանքի մասին ծանուցումը, բայց նա ոչ մի կերպ անձամբ վճարելու հնարավորություն չունի, մինչդեռ առաջ կարող էր վճարումն իրականացնել երկրում գտնվող հարազատների միջոցով:  Եթե ՙխոպանչին՚ Հայաստան է վերադառնալու միայն մեկ տարուց, դժվար չէ ենթադրել, թե այդ ընթացքում տույժ-տուգանքների հաշվին այդ տուգանքն ինչ աստղաբաշխական չափերի է հասնում:
Բայց մյուս կողմից էլª ինչ անհրաժեշտություն կար այս նոր մեխանիզմը մոգոնելու համար, ի±նչ է դա տալիս պետությանը: Ոչինչ: Կամ միգուցե այս կերպ փորձում են տույժ-տուգանքների հաշվին գանձումնե±րը արհեստականորեն մեծացնել: Միգուցե այս ցանկությունն էլ կա, բայց ոչ առաջնային, քանի որ մեր նշած օրինակը չի կարող զանգվածային բնույթ կրել: Ուրեմնª պետությանը ոչինչ չտալով` ինչ-որ բան են մոգոնել, որից շարքային քաղաքացիներն արդարացիորեն կարող են միայն վրդովվել, այն էլ հենց նույն պահին, երբ օրենսդրական փոփոխությունները նախկին արհեստական դժգոհությունների պատճառներն են փորձում հարթել: Դե, արդեն այն տպավորությունն է առաջանում, որ խոսքը սովորական ՙսաբոտաժի՚ մասին է, որ պարզապես ինչ-որ մարդիկ նստել ու փորձում են մի գլուխ դժգոհությունների արհեստական օջախներ ստեղծել: Կամ էլ այն տարբերակին պետք է գնանք, որ ինչ-որ չինովնիկներ նստել ու իրենցից դուրս նոր կարգեր են մոգոնումª պատկերացում անգամ չունենալով դրանց հնարավոր հետեւանքների մասին:

ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Իրավիճակից գլուխ հանելու համար մեր ուսումնասիրությունները սկսեցինք կոնկրետ այն բանկից, որը երեկ հրաժարվել էր առանց տուգանվողի ներկայության տուգանքի գումարն ընդունել: Խոսքը Հյուսիսային պողոտայում տեղակայված ՙԱրարատբանկի՚ մասնաճյուղի մասին է: Սակայն ի պատասխան մեր հարցմանըª ՙԱրարատբանկից՚ ստացանք զարմանք հարուցող պատասխաններ: Բանկի աշխատակցուհին, որ համառորեն չներկայացավ, նախ նույն համառությամբ պնդում էր, որ նման բան հնարավոր չէ: Եվ միայն այն բանից հետո, երբ տեղեկացրինք, որ կա կոնկրետ փաստ, ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՍեփականատերը ¥հավանաբար նկատի ունի տուգանվողին-հեղ.¤ կարող է չներկայանալ, բայց սոցքարտ ներկայացնելը պարտադիր է՚:
Իսկ թե ինչու դեռ մեկ շաբաթ առաջ սոցքարտ չէր պահանջվում, իսկ հիմա պարտադիր է հարցին պատասխանը հետեւյալն էր. ՙՄեկ շաբաթ առաջ թույլ էր տրվում, բայց հիմա քաղաքապետարանից հրահանգ ենք ստացել, որ բյուջետային հիմնարկությունների հաշվին արվող բոլոր վճարումները սոցքարտ ներկայացնելու պարագայում կատարվեն՚:
Այո°, քաղաքապետարանից, ճիշտ հասկացաք: Մենք էլ զարմացանք: Զարմացան նաեւ քաղաքապետարանում, ուր դիմեցինք պարզաբանման համար: Բայց ընդամենը տասը րոպե հետո բանկից հեռախոսազանգ ստացանք. ՙԿներեք, ես պարզապես շփոթվել եմ, ոչ թե քաղաքապետարանից ենք նման պահանջ ստացել, այլ ֆիննախից: Դեռ մի շաբաթ առաջ մեզ թույլ են տվել նման գործարքներ ընդունել առանց սոցքարտի, հիմա ասել են, որ արգելվում է ընդունել: Ֆինանսների նախարարությունն ասում է, որ հիմիկվանից հետո առանց սոցքարտի վճարումները կհամարվեն անվավեր՚:
Էլի անհասկանալի վիճակ. խոսքը տուգանքների մասին է, որոնք փոխանցվում են ոչ թե պետբյուջե, այլ Ոստիկանության արտաբյուջետային հաշվին: Սրա հետ ֆինանսների նախարարությունը միանշանակ գործ չունի: Ավելին. նման հանձնարարականներ լինելու դեպքում էլ նախարարությունը, կարծում ենք, միայն բանկային համակարգը ղեկավարող Կենտրոնական բանկի միջոցով կգործեր:
Ամեն դեպքումª մենք պարզաբանման համար նախարարությանը եւս դիմեցինք, որտեղից խոստացան մեր գրավոր հարցումը ստանալուն պես խնդիրն ուսումնասիրել եւ պարզաբանել:
Դե, ուրեմն, այս թեման դեռ բաց թողնենք: Բայց մինչ այդ մեկ հանգամանքի վրա եւս հրավիրենք ընթերցողի ուշադրությունը. ինչո±ւ էր անընդհատ շեշտվում սոցքարտի անհրաժեշտությունը: Դուրս գալով այս թեմայից` նկատենք, որ ոչ միայն բանկերում, այլ մի շարք ուրիշ համակարգերում եւս առանց սոցքարտի գործարքներ չեն արվում: Մինչդեռ սոցքարտեր, ինչպես հայտնի է, Հայաստանի քաղաքացիներն ամենեւին էլ պարտավոր չեն ունենալ: Ավելին. ժամանակին փաստվել է, որ մարդկանց սոցքարտեր ունենալ պարտադրելը հակասահմանադրական է, այսինքնª ապօրինի: Բայց այն դեպքերում, երբ առանց սոցքարտերի գործարքներ չեն անում, արհեստականորեն մարդկանց պարտադրում են սոցքարտեր ունենալ: Իսկ դա չի± նշանակում, որ այդպիսով գործում են համատարած ապօրինությունների դաշտում. թերեւս այս հարցը եւս իր պարզաբանման կարիքն ունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում