ՙՙՙՙՙԵԹԵ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ՉՊԱՀՊԱՆԵՆՔ, ԵՆԹԱԿԱ ԵՆՔ ՈՉՆՉԱՑՄԱՆ՚
Արխիվ 12-16ՙԵԹԵ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ՉՊԱՀՊԱՆԵՆՔ, ԵՆԹԱԿԱ ԵՆՔ ՈՉՆՉԱՑՄԱՆ՚
Գաղտնիք չէ, որ Հայաստանում գնալով ակտիվորեն են գործում այն ուժերը եւ կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվելով դրսից` փորձում են տարաբնույթ ազատությունների անվան տակ հիմքերից հնարավորինս խարխլել հայկական ավանդական ընտանեկան հոգեւոր արժեքները: Չնայած այդ ջանքերին, Հայաստանում ոչ բոլորն են ենթարկվում թելադրվող խաղի կանոններին, ավելին` թելադրում են իրենց կանոնները, որոնք ուղղված է մեկ նպատակի` պահպանել հայկական ընտանիքը եւ հոգեւոր արժեքները:ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՙՀամահայկական ծնողական կոմիտեի՚ նախագահ Արման Բոշյանն անդրադառնալով հայկական ընտանիքին եւ հոգեւոր արժեքներին սպառնացող վտանգներին` նախ տեղեկացրեց, որ հայկական ընտանիքը, մշակույթը եւ եկեղեցին պահպանելուն ուղղված հերթական զանգվածային միջոցառումըª ՙՍեր եւ ընտանիք՚ խորագրով համերգը, որը կավարտվի երթով եւ մոմավառությամբ, կանցկացվի սեպտեմբերի 23-ին Մանկական զբոսայգում: ՙՄենք որոշել ենք ամիսը մեկ անցկացնել ակցիաներ, համերգներ, երթեր, եւ ամենակարեւորըª դրական լիցքերով անել այդ ամենը: Նպատակն է, որ ե°ւ իշխանությունները, ե°ւ համապատասխան կազմակերպությունները ոչ միայն ուշադրություն դարձնեն առկա խնդիրների վրա, այլեւ առաջարկեն իրենց լուծումները: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործում են 3 հազարից ավելի կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են դրսից եւ կատարում են հակահայ մշակութային, հակաընտանեկան քարոզչություն: Այս փաստն էլ հաշվի առնելով` որոշեցինք իրականացնել միջոցառումը՚,- նշեց Ա. Բոշյանը:
Անցնելով Հայաստանի անկախության հերթական տարելիցի թեմայինª Ա. Բոշյանը նաեւ հիշեցրեց, որ 1991 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնելով հայ ժողովրդի ինքնիշխանությունը` ընդգծեց, որ դրա առաջին սյունը հայ ընտանիքն է, մանավանդª բազմազավակ ընտանիքները: Ա. Բոշյանը պնդեց, որ իրական ինքնիշխանություն հնարավոր չէ առանց ընտանիքի ինստիտուտի պաշտպանության, առանց բազմազավակ ընտանիքների աջակցության եւ օրենքների նախագծերի, որոնք կաջակցեն ընտանիքի ինստիտուտին. ՙՄենք պետականամետ կառույցներ ենք եւ նպատակ ունենք ամրապնդել մեր պետականությունը: 23 տարի է` մենք ինքնիշխան ենք, սակայն, օրինակ, ինչ երաժշտություն ենք լսում որոշ հեռուստաընկերությունների եթերներից, իհարկե` ոչ հայկական: Այլ մշակույթներին դեմ չլինելով հանդերձª նախ պետք է պահպանենք մեր մշակույթը: Եթե մենք մեր արժեհամակարգը պահպանենք, ենթակա ենք ոչնչացման՚:
ՙՍեր եւ ընտանիք՚ համերգին մասնակցելու են նաեւ ՙՄայրաքաղաքըª յուրաքանչյուրիս՚ եւ ՙՄիջազգային հումանիտար զարգացում՚ հասարակական կազմակերպությունները: Վերջինիս ղեկավար Արման Ղուկասյանը եւս կարեւորեց հայ ընտանիքին եւ ավանդական արժեքներին նվիրված միջոցառման անցկացումը, ինչպես նաեւ հայ երիտասարդների մասնակցությունը. ՙՀայաստանում ընթանում են խոր քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված են հայկական պետականության դեմ: Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ մեր երկրում կա մարդկանց որոշ զանգված, որոնք մասնակցում են այդ գործընթացներին եւ պաշտպանում են այդ գաղափարը՚,- ավելացրեց Ա. Ղուկասյանը:
Նշենք, որ ՙՍեր եւ ընտանիք՚ համերգի համար կազմակերպիչներն ընտրել են ՙՀայ ընտանիք, հայ մշակույթ, հայ եկեղեցի՚ կարգախոսը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

