ՙՙՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ 23 ՏԱՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ԵՐԱԶՈՒՄ ԵՆՔ

Արխիվ 12-16

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ 23 ՏԱՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ԵՐԱԶՈՒՄ ԵՆՔ

Երեւանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մեծ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23 ամյակին: ՙԻրավունքը՚ քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե որն է անկախության այս տարիների ամենամեծ ձեռքբերումը եւ ինչու չէ նաեւ բացթողումներն ու թերությունները:
Ըստ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ. ՙԴա մեր պետականության կառուցումն է, հայոց բանակը, պետական ինստիտուտների կայացումը, Հայաստանի` միջազգային ասպարեզում իր տեղի ու դերի որոշակիությունը եւ ամենագլխավորը` այդ ամենի խաղաղ ընթացքը: Ինչ վերաբերում է բացթողումներին, իհարկե, դրանք կան, առանց դրա չի լինի: Հնարավոր չէ 23 տարում կառուցել այն Հայաստանը, որը մենք ուզում ենք: Աշխարհասփյուռ հայությունը Հայաստանը համեմատում է իր զարգացած երկրի հետ եւ ցանկանում, որ մեր պետությունը եւս այդպիսին տեսնի, կարծում եմ, որ դրան էլ կհասնենք՚:
ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ կարծիքով. ՙՄեր պետականությունն ինքն իրենով ամենամեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի միահամուռ կամքով, աշխատանքով, վստահությամբ ու նվիրվածությամբ պետք է գնանք էլ ավելի հզոր պետականության կայացման, որը շատ կարեւոր է թե° հայ ժողովրդի, թե° Սփյուռքի համար: Ամենամեծ բացթողումը կամ թերությունն, ըստ իս, դա ոչ այդքան միասնական լինելն է: Պետք է ավելի շատ աշխատենք, միասնական եւ ձեռք ձեռքի տված լինենք՚:
Մեր հաջորդ զրուցակից ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ համար, ի տարբերություն ԱԺ փոխնախագահի, անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը մեր միասնականությունն է եղել. ՙՄեր միասնականությունը դրսեւորվեց շարժման ժամանակ, եւ ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ է, համոզված եմ, որ այդ միասնականությունը միշտ էլ կդրսեւորվի: Իսկ 23 տարին այդքան էլ շատ չէ, եւ դեռ կհասցնենք ավելի արդյունավետ աշխատել՚:
Հայաստանի անկախության 23 ամյակի կապակցությամբ Հայաստան էին ժամանել նաեւ Արցախի Հանրապետության իշխանությունները, ուստի եւ ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչ է Արցախի համար ՀՀ անկախությունը. ՙԴա մեր պետականության անկախությունն է: Այսինքն` մենք չենք տարանջատում ԼՂՀ կազմավորման օրը եւ ՀՀ անկախությունը: Սրանք երկու տարբեր գործընթացներ են, բայց նույն դրսեւորումներով: Մենք ապրում ենք նույն ուրախությունը, նույն ապրումները եւ տալիս ենք նույն կարեւորությունը` թե Հայաստանի, թե° Արցախի համար: Բացթողումներ ու թերություններ կան բոլորի մոտ, պետք է աշխատենք` դրանք վերացնենք, քանզի դրանք ծնվում են օբյեկտիվորեն, քանի որ նոր փուլ մտնելուց` նոր դժվարություններ ենք ապրում: Կարեւորն այն է, որ կան ձեռքբերումներ, եւ ամենակարեւորն այն է, որ շարունակենք մեր անկախ պետականության զորացումը, ամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը՚:
ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ, կարծում է. ՙԱմենամեծ ձեռքբերումը եռամիասնության` Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ապահովումն ու պահպանումն է: Շատ կուզենայի ասել, որ անկախությունը մեզ հնարավորություն տվեց զարգացնել ստեղծագործական հնարավորությունները, բայց ցավոք այդպես չէ: Իսկ մեր լավագույն կարողությունը մեր մտավոր կարողությունն է, եւ այդ առումով շատ չօգտագործված միջոցներ ունենք: Մի լավ բան կա, որ կցանկանայի նշել. մեր ազգային արժեքները, որոնք ամեն առումով պահպանվում են եւ այս պարագայում թե° ընդդիմության, թե° իշխանության միջեւ հակասություն չկա: Թերությունները շատ են, սակայն չէի ցանկանա, այս գեղեցիկ օրով խոսել դրանց մասին: Այնուամենայնիվ, բոլոր հեռանկարները մեր առջեւ բացված են, ու հատկապես որ` Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ, եւ ինչպես ասաց ՀՀ նախագահը` եթե հմտորեն մոտենանք այս հարցին մեզ համար շատ մեծ հեռանկարներ են բացվում՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում