ԶԼՄ-ները տարածեցին լուր այն մասին, որ...
Արխիվ 12-16
ԶԼՄ-ները տարածեցին լուր այն մասին, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված մանկապիղծ օլիգարխ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԸ կնքել է իր մահկանացուն: Բնականաբար, վաղ թե ուշ հենց անազատության մեջ պետք է մահանար քաղցկեղով հիվանդ այդ ոճրագործը, չնայած` Եվրադատարան մի ապշեցուցիչ հայցի, թե իբր 4-րդ աստիճանի քաղցկեղ ունեցողին չի կարելի պահել անազատության մեջ: Ինչեւէ, զարմանալի է ոչ թե նրա մահը եւ ոչ էլ անգամ Եվրադատարան ներկայացրած այդ տարօրինակ հայցը, այլ այն, որ մանկապիղծի մահը վրա հասավ սեպտեմբերի 21-ին` հենց անկախության հռչակման 23 ամյակին: Համաձայնվեք, որ դա խորհրդանշական է` կարծես թե, դա նախանշան լինի, որ մեր երկրի իրական անկախությունը ապահովված կլինի այն ժամանակ, երբ կձերբազատվենք տարատեսակ պղծությանը հանդուրժողաբար վերաբերվելու, այսպես կոչված, ՙմիջազգային պարտականություններից՚: Մեզ բոլորիս ցնցեց իսլամական ծայրահեղականների կողմից Դեր Էլ Զորի ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ եկեղեցու պայթեցումը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իրավամբ շեշտեց, որ դա Ջուղայի տասնյակ հազարավոր խաչքարերի եւ Թուրքիայի տարածքում բազում հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է եւ մշակութային ցեղասպանության դրսեւորում: Այն, որ թուրքերի աճեցրած հոգեզավակները` ՙիսլամական պետության՚ ահաբեկիչները պայթեցրին հենց Դեր Զորում նահատակված հայերի հիշատակին կանգնեցված եկեղեցին, պարզ ցույց է տալիս, որ թուրքի մարդակեր էությունը կենսաբանական է, նրան քաղաքակրթելն անհնարին է, նա կարող է ծնել միայն չարիք: Ու այսքանից հետո բացի նողկանքից ու զայրույթից, այլ զգացում չեն կարող առաջացնել մեր ՙիրավապաշտպան՚ կոչեցյալները, որ այդքան սիրում են Թուրքիայում մասնակցել տարատեսակ սեմինարների: Դե ինչ ասես սրանց, թուրքական փողի հետ միասին, լափեք ձեր նախնիների արյունը, միեւնույնն է, ոչ այդ արյունն եք մարսելու, ոչ էլ ձեր գարշելի թրքասիրությունը:
Շատ մի սիրի, ատել կա` այդ ասացվածքը լիուլի վերաբերում է դաշնակներին: Եվ, օրինակ, ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ցայտուն ձեւով ցույց տվեց, որ հնարավոր է միանգամից աչքի լույսից աչքի գրող դարձնել ե°ւ ԲՀԿ-ին, ե°ւ Ռոբերտ Քոչարյանին, ինչը նա եւ արեց ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության եթերում. ՙ2005 թվականին, երբ սահմանադրական բարեփոխումներ էին նախատեսվում, բազմաթիվ ուժեր, լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ ասում էին, որ այս փոփոխություններն արվում էին մեկ նպատակով` իշխանության մեջ մնալու, վերարտադրվելու, ասում էին` երկրորդ նախագահը սա անում է, որպեսզի ուժեղացնի վարչապետի լիազորությունները, նվազեցնի նախագահինը, եւ ինքը, քանի որ հեռացող նախագահ է, դառնա վարչապետ: Պարզվեց` այդպես չէ, պարզվեց` իրականությունն այլ է: Ասում էին` այդ նույն մարդիկ` հեռացող նախագահ է, նա չի կարող համախմբել իր շուրջը իշխանության տարբեր թեւերին, ուժերին, եւ նա տանուլ է տալու նախագահական ընտրությունները: Ինչու են մոռանում, որ նույն երկրորդ նախագահը, երբ որ հեռացող նախագահ էր, ընդամենը 2006 թվականին` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ոչ մի տեղից ստեղծեց քաղաքական ուժ, որը մեկ տարի հետո հսկայական ձայն տարավ ընտրություններում եւ այսօր ազդեցիկ քաղաքական ուժերից է՚:
Ազատամարտիկների այլընտրանքային միավորման` ՙԵՐԴՎՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ՚ ստեղծման մասին հնչել են ե°ւ դրական, ե°ւ բացասական, ե°ւ չեզոք կարծիքներ: Սակայն շաբաթ օրը ՙՓարավոն՚ բացօթյա կենտրոնում տեղի ունեցած հիմնադիր համագումարին եղան դրվագներ, որոնք զարմանալի են: Մի կողմ դնենք հարցը` արդյո±ք անհրաժեշտ էր այդպիսի միություն ստեղծելը, նաեւ մի կողմ դնենք հարցի քաղաքական կողմը, պարզապես մեզ շատ զարմացրեց միջոցառման տեսանյութի այն դրվագը, ուր անձրեւից ծածկի տակ ապաստանող պատվիրակների հասցեին հնչեց հորդորը. ՙԱրա, աթոռներն էլ հետներդ տարեք՚: Ընդհանրապես, բավականին ոչ հաճելի նստվածք է թողնում, երբ տեսնում ես, որ կռիվների մասնակիցներին կարող են արա-ով դիմել, այն էլ` ինչ-որ աթոռների վերաբերյալ: Եվ առհասարակ մի տեսակ անհամատեղելի են ազատամարտի մասնակիցների որեւէ միջոցառումը եւ փողոցային բառապաշարի կիրառումը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

