Ըստ տեղյակ աղբյուրի` ամենեւին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք ՙեռյակի՚ վերածված ՙքառյակի՚ կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Ասում են, թե այդ խոսակցություններն առաջին հերթին դուրս են եկել ԼՏՊ-ից, քանզի ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ: Նա նշել է, որ շատ մեծ է հավանականությունը` եղած օրակարգով, առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը պարզապես խայտառակ լինելու առիթ դառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է պահանջել գործընկեր կուսակցություններից անպայման ՙսրել՚ օրակարգը ու ներառել ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը, այլապես ՀԱԿ առաջնորդը ոչ նպատակահարմար կհամարի անձամբ գալ հանրահավաքի: Ասում են, թե այդ տրամադրությունների պատճառով հիմա ԲՀԿ եւ ՙԺառանգության՚ առաջնորդները կարող են որոշեն չգալ, քանզի, եթե մեկ կուսակցապետը չի գալիս, մյուսների գալն արդեն նշանակում է ծանր տեղը թեթեւացնել: