ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԹԵԺԱՆԱ

Արխիվ 12-16

ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԹԵԺԱՆԱ

Երեկ ԱԺ-ումª Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սկսվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումները: Հիշելով, թե ինչ թեժ մթնոլորտում անցան ՎՊ-ի նախորդ տարեկան հաշվետվության քննարկումները, կարելի է ենթադրել, որ այս անգամ էլ բուռն ընթացք կլինի: Իսկ թե այս առաջին քննարկումներում ինչ եզրակացության է եկել հանձնաժողովը` ներկայացված հաշվետվության առնչությամբ, ապա ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց.
-Քննարկման էր դրվել նպաստի երկու տեսակի` հղիության եւ ծննդաբերության պատճառով առաջացած եւ հիվանդության, վնասվածքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների թեման:
Ուսումնասիրության մեջ համեմատվել են 2011-2013 թվականների հիմնական ցուցանիշները: 2011 թվականին գրանցվել է 43 340 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12 587 մարդ, վճարվել է 3 մլրդ 927 միլիոն դրամ նպաստ: 2012 թվականին գրանցվել է 42 480 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12 445, վճարվել է 3 մլրդ 646 միլիոն դրամ: 2013 թվականին գրանցվել է 41 770 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 13 370, վճարվել է 5 մլրդ 38 մլն դրամ նպաստ: Այսպիսով` 2013 թվականի ընթացքում ծնված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1 մլրդ 391 մլն դրամ ավել գումար, որը մասամբ պայմանավորված է նաեւ եկամտահարկի մասին օրենքի փոփոխություններով:
Քննարկման արդյունքում եկել ենք հետեւյալ եզրակացությանը` ձեռնարկությունների կողմից իրավական խախտումներ` կոնկրետ ծննդաբերության եւ հղիության նպաստի վճարման  հետ կապված, չկան:
Փոխարենը, որ ըստ ՎՊ նախագահի. ՙՎՊ վերլուծությունները ցույց են տվել, որ շինարարության ոլորտում դեռեւս առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք հատկապես արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության ծրագրավորման եւ նախագծանախահաշվային փուլերում, ինչպես նաեւ շինարարության անկատար եւ ոչ կենսունակ հսկողության համակարգերում՚:
Բավականին ուշագրավ, սակայն ՙանզեն աչքով՚ ոչ պարզ տեսանելի մի շարք չարաշահումներ էլ կան, որոնց կանդրադառնանք ՙԻրավունք-Հետաքննության՚ մեր վաղվա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում