ՙՙԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԷՍ ԾԱՌԻՑ ԿԱՊԵՔ ՈՒ ԽՈՇՏԱՆԳԵՔ՚

Արխիվ 12-16

ՙԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԷՍ ԾԱՌԻՑ ԿԱՊԵՔ ՈՒ ԽՈՇՏԱՆԳԵՔ՚

Երեկ հին սովորության համաձայն, Սարյանի պուրակում` ծառերի տակ, ավել-պակաս աչքերից հեռու, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները հանդիպեցին ՀԱԿ կուսակցության ակտիվի հետ: Հայաստանի Անկախության տոնի ազդեցության տակ դեռ բարձր տրամադրություն ուներ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, ով հանդիպման առաջին 10 րոպեն օգտագործեց տոնի առթիվ Մուսալեռում իր եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի շատ ու քիչ կերած հարիսայի պատմություններով, հետո էլ ստիպված եղավ արդարանալ կուսակից ընկերների մոտ, որ մենակ-մենակ են կերել հարիսան: Ինչեւէ, ասենք` ձեր կերած-խմածն անուշ ու անցնենք քաղաքական թեմաներին:
ՀԱԿ կուսակցության ակտիվին առաջին հերթին հետաքրքիր էր, թե ինչ ձեւաչափով են ներկայանալու հոկտեմբերի 10-ին կայանալիք այսօր ՙեռյակ՚ դարձած նախկին ոչ իշխանական ՙքառյակի՚ հանրահավաքին, հատկապես, որ կուսակցության առաջնորդների մասնակցության մասին ձեն-ձուն չկա: Սակայն, Գ. Ջհանգիրյանն աչքալուսանք տվեց ներկաներին` ասելով, որ ՀԱԿ առաջնորդը գալու է հանրահավաքին. ՙՈնց որ ասեք` հարսանիք` առանց հարս, էդպես չի լինում, չէ՚: Մինչ կուսակցության առավել ակտիվ կանայք հուշում էին պարոն Ջհանգիրյանին, որ միգուցե նա տեղյակ չէ, բայց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասել են, որ այդ մասին դեռ հստակ ոչինչ չկա, Գ. Ջհանգիրյանը շարունակեց նույն ոգով` ասելով, թե գիտի` ինչ է ասում. ՙԻրենց ասածների համար Լեւոն Զուրաբյանին ու Արամ Մանուկյանին էս ծառից կապեք ու խոշտանգեք՚:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի պահվածքին ու նախկին քառյակի հանրահավաքից հրաժարվելուն, ըստ ՀԱԿ կուսակցության ակտիվի` նորություն չէր, բայց կանխելով կուսակիցների ավել-պակաս խոսելը, Գ. Ջհանգիրյանն ասաց. ՙՍպասեք մինչեւ ամսի 15-ը, հեսա որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկները չընդունեց իշխանությունը, նորից հետ են գալու մեզ մոտ՚:
Թե արդյոք ՙքառյակի՚ ջրաղացին քար նետած ՀՅԴ-ն կվերադառնա ՙքառյակ՚, մեկ գիտի Աստված, մեկ էլ` հավաստիացնում է Գ. Ջհանգիրյանը, բայց որ վերջինս չի ներում Ա. Մանուկյանին` իրենից շատ հարիսա ուտելու համար, դա փաստ էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում