ՙՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ Է
Արխիվ 12-16ՙՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ`
ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ Է՚
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ՙԻրավունքը՚ պարզեց` Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն կարելի է ակնկալել: ՙՈչ մի բան էլ չպետք է սպասենք՚,- հակիրճ պատասխանեց պրն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Էրդողանի` ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ քաշելուն, Լ. Սարգսյանի խոսքով` դա միշտ էլ Թուրքիան առաջ է քաշում: ՙՄենք միշտ էլ ասել եւ ասում ենք` պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել` առանց որեւէ նախապայմանի՚,- հիշեցրեց մեր զրուցակիցը:
Պրոֆեսոր Սարգսյանը վստահ է` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Թուրքիան իմիտացիոն քայլեր անելու է, որոնք մեզ համար ոչ մի նշանակություն չեն ունենալու: ՙՄենք պետք է ամբողջ աշխարհին իրազեկենք Հայոց ցեղասպանության եղելության մասին: Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող գործընթացում բացթողումներ առայժմ չեմ տեսնում՚,- եզրափակեց Լեւոն Սարգսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

