ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այժմ քարոզչամիջոցները եւ ՙՖեյսբուքը՚ լեփ-լեցուն են ՀՅԴ-ի հասցեին մեղադրանքներով, անեծքներով, հայհոյանքներով: Դրդապատճառը դաշնակների որոշումն է` չմասնակցել հոկտեմբերի 10-ի ՙհամապետական՚ հանրահավաքին: Ինքը` ՀՅԴ-ն, դա հիմնավորել է սահմանադրական բարեփոխումների նկատմամբ իր եւ նախկին ՙքառյակի՚ գործընկերների մոտեցումների էական տարբերությունով, սակայն այդտեղ առկա է եւ զուտ օգտապաշտական մոտեցում: Նախ` առավել քան անորոշ է ՙքառյակի՚ իրական գործառույթի` Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու հեռանկարը եւ երկրորդը` անգամ այդ ձեռնարկման հաջողության դեպքում ՀՅԴ-ի ստանալիքը: Իսկ ՀՀԿ-ից ստանալիքը կարող է շատ կոնկրետ լինել, համ էլ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ իշխանություն:

ԱՅՆ, ԻՆՉ ՉԻ ԱՍՎՈՒՄ ԱՊԱԳԱ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻՆ


Բնականաբար, եթե մարդկանց ասես, որ ձեզ կանչում են հանրահավաքի, որը պետք է նպաստի Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, մարդիկ չեն ցանկանա գալ: Բացառությամբ իհարկե, նրանց, ովքեր մոտիվացված են կոնկրետ վարձատրությամբ, բայց այդպիսիներին կարելի է բերել անգամ ի նպաստ Սատանայի արվող հանրահավաքին, ինչպես ընդունված է ասել` փողին մուննաթ:
Ապագա միտինգավորներին նաեւ չի ասվում, որ հանրահավաքի նպատակները ներառում են եւ հակառուսական տարրեր, որ այն նաեւ նպատակ ունի խանգարել Հայաստանի ընդգրկմանը Եվրասիական միությունում: Չեն ասի այն պարզ պատճառով, որ մարդիկ ոչ միայն  չեն ուզենա գալ, այլեւ կազմակերպիչների նկատմամբ բացասաբար կտրամադրվեն: Ու ստացվում է պարադոքս` արվում է հակառուսական հանրահավաք, բայց կազմակերպիչները վախենում են ուղղակիորեն ասել, որ դա հակառուսական է:
Իսկ այն օրակարգը, որը հնչեցվել է` ՙքառյակի՚ 12 կետերը եւ սահմանադրական բարեփոխումները, խոշոր հաշվով, բողոքավոր զանգվածի ներգրավման համար պիտանացու գործիք չէ:
Առավելագույնը` կգան այդ հանրահավաքին, քանի որ կարոտել են հանրահավաքները` որպես այդպիսին, կարոտել են հրապարակում բղավելու եւ վանկարկելու գործընթացը: Իսկ միասնաբար խոստանալ, որ դա ուղղված է իշխանափոխության, նույնպես չեն կարող, քանզի ԲՀԿ-ն իր վրա նույնիսկ ընդդիմադիրի անունը վերցնել չի ուզում, եւ ԲՀԿ-ի երեսից մոգոնել են քաղաքագիտության մեջ գոյություն չունեցող ՙոչ իշխանական ուժեր՚ կատեգորիան: Իշխանափոխության պահով միայն ՀԱԿ-ն է գրեթե կոնսպիրոլոգիայի մակարդակով ջանում համոզել հանրությանը, որ ԲՀԿ-ն թեեւ չի ասում, բայց իրականում լծված է հենց իշխանափոխության գործին: Բայց անգամ, եթե ԲՀԿ-ն այդպես հայտարարեր, էլի ազդեցությունը շատ կարճատեւ կլիներ: Ժողովրդին այնքան են կերակրել իշխանափոխության մասին հեքիաթով, տարել-բերել հրապարակ եւ տուն ուղարկել, որ դժվար թե հավատան հավաստիացումներին, թե այս անգամ հաստատ իշխանափոխություն է:
Ինչ է մնում ՙչոր նստվածքում՚: Զուտ հանրահավաք` հանուն հանրահավաքի: ՙԵռյակի՚ վերածված ՙքառյակը՚ ընդամենը ցուցադրելու է, որ կարող է հանրահավաք անել: Լավ, ասենք ցուցադրեց, ասենք դրանով  արտաքին ուժերին մի բան ասվեց, սակայն ժողովո±ւրդը, որի համար արվում է հանրահավաքը: Որպես նախընտրական արշավի տարր` դրա պիտանելիությունը, մեղմ ասած, կասկածելի է` մինչեւ ԱԺ ընտրություններ 2,5 տարուց ավելի ժամկետ կա, եւ հանրահավաքային շնչառություն այդպիսի երկար ժամանակահատվածի համար պահել չի լինի: Նախ` ասելիք չկա, երկրորդը` ամեն անգամ դժվար կլինի մարդկանց ասել, թե հանուն ինչի գան հաջորդ հանրահավաքին: Իսկ հանրահավաքները վճարովի միտինգավորներով պահելը նույնպես ելք չէ` նյութական ռեսուրսի շռայլ ծախս է` առանց արդյունքի: Առավել արդյունավետ է նույն փողը ծախսել քարոզչության դասական ուղղություններով` ԶԼՄ-ներով եւ սոցցանցերով ինչ-որ բան տարածելու համար: Իհարկե, պերմանենտ հանրահավաքները լավ էլ արդյունավետ կարող են լինել, եւ միտինգավորներին վարձատրելը` արդարացված, եթե անընդհատ բարձրացվի կրքերի ՙգրադուսը՚ ու հանգեցվի իշխանության զավթման փողոցային հակասահմանադրական մեթոդների: Սակայն այդպիսի բան իրականացնելու համար առնվազն անհրաժեշտ է ետդարձի կամուրջները վառելու պատրաստակամությունը: ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն մասամբ դրան միշտ են պատրաստ, սակայն ԲՀԿ-ի պարագայում հույժ կասկածելի է, որ այդպիսի բան խիզախեն: Հեղափոխական ախորժակ ունեցող ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ չունեն ոչ նյութական, ոչ էլ մարդկային ռեսուրս, իսկ այդ ռեսուրսների բոլոր տեսակներն ունեցող ԲՀԿ-ն էլ այդպիսի ախորժակ չունի:
Եվ ստացվում է, որ միտինգավորներին մատուցվելու է անբովանդակ, ինքնանպատակ հանրահավաք, որի մի մասն էլ նվիրված է այն թեմային, թե Սահմանադրություն փոխելը ՙքըխ՚ է, մինչդեռ երբեք ոչ մի նորմալ ժողովուրդ չի հետաքրքրվում ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ դրա փոխել-չփոխելով: Ու նման է, որ ավելի շուտ ՙեռյակը՚ վարկանիշային կորուստներ կունենա, քան ինչ-որ բան կշահի հանրահավաքներից:
Գումարած դրան, այդ ՙոչ իշխանական՚ միավորման հետագա տրոհման սերմերն էլ պարզ երեւում են: ՙԺառանգությունը՚ Ռոբերտ Քոչարյանի անունն անգամ լսել չի ուզում, խոշոր հաշվով, վաղ թե ուշ այդ պատճառով նույնպես դուրս կգա ՙեռյակից՚, եւ միայն հարցի տակ է` կոնկրետ երբ, եւ այս պահին ՙԺառանգության՚ ներսում միասնական տեսակետ չկա: ՀԱԿ-ի ներսում էլ Քոչարյանի գործոնը մշտական տարաձայնությունների աղբյուր է, եւ այդ տարաձայնություններն էլ ավելի են սրվում, հաշվի առնելով այնպիսի սկանդալների հանգամանքը, ինչպիսին է ՙՍիստեմա՚ կորպորացիայում ադրբեջանցի գործընկերոջ առկայության փաստի բացահայտումը:
Ի վերջո, ԲՀԿ առաջնորդը իզուր չէր ակնարկել, որ միասնական ձեւաչափի կորուստը ողբերգություն չի դիտվում: Այսինքն` ինչ-որ պահից սկսած` նույն ԲՀԿ-ն միգուցե նպատակահարմար համարի ձերբազատվել այնպիսի ՙձրիակեր՚ հավելվածներից, ինչպիսիք են ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Շատ հարցերի պատասխաններ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վերաբերյալ, կարելի է գտնել Սերժ Սարգսյանի` ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ հնչեցրած ուղերձում: Այսպես, ՀՀ նախագահն ակնարկում է ուղղակի կապը ադրբեջանական դիվերսիաների եւ ամերիկյան մութ խաղերի միջեւ. ՙՄենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները: Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ համայն հայության միասնական կեցվածքը: Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների փայլուն ծառայությունը սահմանագծում: Փա°ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կյանքի գնով: Փա°ռք մեր հերոսներին: Ու թող ոչ ոք հույս չդնի մեր միասնականության հնարավոր խարխլման վրա ու մութ անկյունում նենգ դավեր հյուսի: Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը եւ քաղաքական ազատ մրցակցությունն ու բանավեճը շփոթի միասնականության կորստի հետ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ եթե դժվարանում են հասկանալ, թե դա ինչ է, ապա դա ամենեւին էլ մեր խնդիրը չէ՚: Թե որ մի ՙարժեհամակարգն՚ է ակնարկվում, որով ոմանք փորձում են չափել մեր իրականությունը, պարզից էլ պարզ է` դա նույն Արեւմուտքում հաստատված ազգն ու ավանդույթը ժխտող, իր էությամբ հակամարդկային եւ հակաքաղաքակրթական, փաստացի սատանիստական ՙարժեհամակարգն՚ է, որը մարդուն ամբողջովին կտրում է իր արմատներից եւ անգամ սեփական սեռական ինքնությունից:
Դրանով երկրի ղեկավարը հասկացնել է տալիս, որ տարատեսակ դավադիր խաղերը արդյունք չեն տա, չեն հանգեցնի ու չեն կարող հանգեցնել մեր երկրի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրության փոփոխությանը: Բնականաբար, ՀՀ նախագահը անդրադարձ կատարեց Եվրասիական միություն մտնելու թեմային. ՙՏեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջեւ, ինչու չէ` նաեւ մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, եւ մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջեւ բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից՚: Տնտեսական պահը երկրի ղեկավարը պարզ մատնանշեց` ունենալու ենք հսկայական շուկա` սեփական արտադրանքի համար, եւ ինչքանով կտանք բուն արտադրանք, տիրություն կանենք այդ շուկային, դա արդեն միայն ու միայն մեզանից է կախված:
Ինչ վերաբերում է այն շահարկումներին, իբր Եվրասիական միություն մտնելը նշանակում է ինքնիշխանության կորուստ, ապա դրան էլ երկրի ղեկավարը տվեց հստակ պատասխան. ՙԱյս առթիվ ես ուզում եմ նաեւ պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրեւ Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ` անկախության բոլոր 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր` Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որեւէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երեւույթ է:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, ապա այն սրբազան է ու անքննարկելի: Եվ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ` Եվրասիական միության եւ նրա անդամ պետությունների, Եվրամիության եւ նրա անդամ պետությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարեւան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ մյուս բոլոր երկրների հետ: Հայաստանը կա եւ այսուհետ եւս լինելու է պետությունների միջազգային ընտանիքի ակտիվ ու պատասխանատու անդամը՚:
Այսինքն, տոնական ուղերձում պարզ շեշտադրվեց, որ մեր երկրի քաղաքակրթական ընտրությունը վերջնական է, եւ դրանից մեզ չեն կարողանալու շեղել ոչ արտաքին խաղացողները, ոչ էլ նրանց ազդեցության ներքին գործակալները:
Իսկ մինչ հոկտեմբերի 10-ը արդեն 20 օրից էլ քիչ է մնացել...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում