ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԲԱՆԿԻՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

Արխիվ 12-16

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԲԱՆԿԻՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

 

ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման էր դրվել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական  օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի՝ քաղաքացիական օրենսգրքի 881.1 հոդվածը լրացնել    պետք է լրացնել հետեւյալ  բովանդակությամբ .վարկատուն պարտավոր է վարկառուին իրազեկել  վարկի նպատակի, վարկի անվանական տոկոսադրույքի չափի, տեսակի (հաստատուն, լողացող եւ այլն), այն փոփոխելու պայմանների ու  կարգի մասին, ինչպես նաեւ  տոկոսադրույքի փոփոխության վրա ազդող գործոնների   բացատրության,  տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշումի,  տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգի, պայմանների  ու ժամկետների մասին նշման եւ այլ պայմանների մասին տեղեկացնել վարկառուին:  «Սա միտված է սպառողի շահերի պաշտպանությանը, որպեսզի  հնարավորինս մատչելի բացատրված լինեն  այս կանոնները: Գաղտնիք չէ, որ վարկային պայմանագրերը հաճախ  վարկառուները չեն էլ ընթերցում, կամ դրանց մասին լավ տեղեկացված չեն լինում»,- ասաց նախագծի հեղինակը:

Պատգամավորի խոսքով՝  հաճախ է վարկային պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի չափը չի կարող միակողմանիորեն փոփոխվում է: Օրենքի լրամշակված տարբերակով 1.սպառողական  վարկերի դեպքում հաստատուն  տոկոսադրույքի բարձրացում չի թույլատրվում  վարկավորման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում: 2.Հիփոթեքային վարկերի դեպքում հաստատուն տոկոսադրույքի միակողմանի բարձրացում չի թույլատրվում վարկավորման գործողության ընթացքում: 3.Հաստատուն  տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել  միայն կողմերի միջեւ կնքվող պայմանագրով:  4. Լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով տոկոսադրույքի միակողմանիորեն բարձրացում կարող է իրականացվել  միայն  պայմանավորված  այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող եւ վարկավորողից չկախված ցուցանիշների էական փոփոխությունների դեպքում, բայց ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ: Լողացող տոկոսադրույքի նոր տոկոսադրույքը վարկի մնացորդի նկատմամբ կարող է կիրառվել ոչ շուտ, քան վարկառուին  այդ մասին տեղեկացնելուց երեք ամիս անց:

Այս փոփոխությունները  չեն տարածվում առեւտրային  նպատակով  տրվող վարկերի հետ կապված հարաբերությունների վրա:  «Գյուղատնտեսական վարկերի վրա եւս սա  չի տարածվում»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը:

Հարակից զեկուցող Խոսրով Հարությունյանը  նախագծի առնչությամբ մի քանի հարց ուղղեց Ա. Հովհաննիսյանին: «Ինչով համոզված լինենք, որ վարկատուն իրոք իրազեկել է  վարկառուին: Վարկառուն կասի՝ տվել եմ վարկային պայմանագիրը վարկատուին, կարդացել է, մանրամասն ծանոթացել է, ստորագրել» ,- հարց ուղղեց պատգամավորը, ապա առաջարկեց. «Կարելի է կցել  վարկային պայմանագրին մի հավելված , որտեղ գրված է, որ վարկառուն  ծանոթացավ վարկային պայմանագրի պայմաններին»:

Արփինե Հովհաննիսյանը արձագանքեց, որ կենտրոնական  ու մի շարք մասնավոր բանկերի հետ քննարկումներ են ծավալվել վարկառուին իրազեկելու խնդրի առնչությամբ. «Իրենք մի քանի տարբերակներ էին առաջ քաշում: Օրինակ, որ  վարկառուն երկրորդ անգամ ստորագրի այն էջերի տակ, որոնք վերաբերում են  վարկի տոկոսադրույքին, չափին, տեսակին:  Կամ ասում են,  տվել ենք, թող կարդա: Այսինքն՝ խնդիրն այն է, թե ի՞նչ մեխանիզմ դնել, որ համոզված լինենք, վարկառուն իրոք իրազեկվել է»:

Խոսրով Հարությունյանի  մյուս հարցը վերաբերում էր նախագծի դրույթները առեւտրային վարկերի վրա տարածելուն՝ օրենքի լրամշակված տարբերակը  ամբողջական դարձնելու համար: Երկրորդ՝ ինչու  նախագծի դրույթները իրավաբական անձանց  վրա:  Նախագծի հեղինակի խոսքով՝ առեւտրային վարկերը բարդ ոլորտ են. «Բավական բարդ են ռիսկերի ապահովագրության հավասարակշռության տեսանկյունից: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց վրա տարածվելուն, հիմնական պատճառաբանությունը սա է.   իրավաբանական անձի համար ասում են՝ շահույթ իրականացնող   կառույց է, նա իր գործունեությամբ  կարծես թե  հավասարվում է բանկերին, երկուսն էլ բիզնես գործունեությամբ են զբաղվում:  Բայց համամիտ եմ ձեզ հետ, որ  կարելի է այս հարցի շուրջ եւ քննարկումներ սկսել»:

Արփինե Հովհաննիսյանի   նախագիծն միաձայն ընդունվեց   քառօրյա նիստերում քննարկելու համար:

Քննարկումից հետո  նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը «Իրավունքի այն դիտարկմանը, թե  հաճախ են վարկառուները խոստովանում, որ  վարկատուներին  չեն իրազեկում  ստորագրվելիք վարկային պայմանագրի  մասին, քանի որ իրենց համար կարեւորը  շահույթ ստանալն է: Եվ երբ վարկը մարելիս վարկառուն խնդիրներ է ունենում, հարց է առաջանում՝ պատասխանատվության մեխանիզմն ո՞ւմ վրա է վարկատուն չի իրազեկել վարկառուին պայմանագրի դրույթների մասին, թե վարկառուն անգամ չի էլ հետաքրքրվել այն պայմանագրով, որի տակ ստորագրել է:  «Եթե պատասխանատվության դաշտի մասին խոսենք, ապա անկեղծ կլինեմ՝ վարկառուն պարտավոր է տեղեկացված լինել այն վարկային պայմանագրի մասին, որը ստորագրելու է, բայց դա չի նշանակում, որ բանկը պասիվ դերում պետք է լինի»,-  պատասխանեց նախագծի հեղինակը:

Ա. Հովհաննիսյանի խոսքով՝  սույն նախագծի առանցքը նաեւ այն է, որ եւս մեկ անգամ  վարկառուին տեղեկացնել վարկային պայմանագրի  կարեւոր դրույթների մասին: Ու եթե այդքանից հետո  վարկառուն ստորագրում է պայմանագիրը, նշանակում է՝նա իրազեկվել է: «Մենք այս նախագծով փորձում ենք բանկին ակտիվ դերակատարություն տալ՝լրացուցիչ մեխանիզմ առաջ քաշելով»,- եզրափակեց պատգամավորը:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում