«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր հերթական արշավը
Արխիվ 12-16«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր հերթական արշավը
«Երիտասարդ Գետաշեն» Երիտասարդական Բարեգործական Հիմնադրամի կողմից կազմակերպվեց ևս մեկ ճանաչողական արշավ դեպի Սևանի կղզի, Դիլիջան, Իջևան, Հաղարծին, որտեղ թվով 35 երիտասարդներ ծանոթացան իրենց մշակութային կոթողների պատմությանը, նրանց դերին մշակութային և հոգևոր կյանքում:
Նույնիսկ եղանակային վատ պայմանները չխանգարեցին մեր երիտասարդներին ծանոթանալ իրենց արժեքներից մեկի` Հաղարծինի պատմությանը: Մենք ունենք շատ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են մեր արժեքներով:
Հատուկ շնորհակալություն մեր աշխարհագրագետ և պատմաբան Սամվել Մալխասյանին:

