ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՒ ԴԱՐՁԻ ԲԵՐԵԼ ՍԽԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԴԱՐՁԻ
ԲԵՐԵՆՔ ՍԽԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ
Այսօր Երևանի կենտրոնական մանկական այգում (Կոմայգի) «Համահայկական ծնողական կոմիտե», «Մայրաքաղաքը՝ յուրաքանչյուրիս», «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ների ու մի շարք երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ՝ ի պաշտպանություն ընտանիքի հոգեւոր ու ավանդական արժեքների:
«Իրավունքի» հետ զրույցում «Մայրաքաղաքը՝յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանն ասաց, որ նման համերգները շարունակական են լինելու. «Փորձելու ենք ամեն ամիս նմանատիպ միջոցառումներ կազմակերպել հանուն ընտանիքի ու սիրո»:
Մելինեի խոսքով՝ այս միջոցառումներով փորձում են ընտանիքի ավանդական արժեքների կրող դարձնել նաեւ նրանց, ովքեր այսօր սխալ ճանապարհի վրա են,այլասերվածության հետեւորդ են:
Մինչ համերգը խոսքով հանդես եկան երգչուհի Անահիտ Շահբազյանը, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանուն ավանդական արժեքների պահպանման:
Համերգից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սուրբ կաթողիկե եկեղեցի՝մոմավառության կատարելու համար:
Ի դեպ, հանդիսատեսի շարքում մեծ թիվ էին կազմում «Հայ ասպետ» հաղորդաշարի փոքրիկ մասնակիցները:




Սոնա Դավթյան

