ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԱԺ-ՈՒՄ
Արխիվ 12-16ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԱԺ-ՈՒՄ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման էր դրվել ՀՀ կառավարության հեղինակած «Աուդիտորական գործունեության» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
«Աուդիտորական գործունեության» մասին օրենքի քննարկման ժամանակ որոշակի տարակարծություններ առաջացան: Հարակից զեկուցող պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով նախագծի մի դրույթ հայերեն ձեւակերպած չէ: «Պետք է նախագծի դրույթները հայերեն ձեւակերպած լինի»,- ասաց պատգամավորը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը համաձայնելով Խ. Հարությունյանի դիտարկումներին ասաց, որ եթե նախագծում փոփոխություն պետք է արվի, ապա պետք է մայր օրենքում եւս փոփոխություն արվի:
Դիտարկումներին պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Միրումյանն էլ ասաց, որ եթե փոփոխություններ են արվում օրենքում, այդ փոփոխությունները պետք է արտացոլվեն նաեւ մայր օրենքում, որպեսզի ինկորպորացիայի ժամանակ խնդիր չառաջանա: «Մայր օրենքում փոփոխվող հոդվածները չեն հայտնվելու, քանի որ փոփոխություն ենք կատարում օրենքի 26. 2-րդ հոդվածում՝ 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերը խմբագրելով»,- պարզաբանեց փոխնախարարը:
«Պրն Միրումյան, որևէ մի պետական կառավարման մարմնի ներկայացուցիչ ցանկանում է այս հոդվածով առաջնորդվել, ինքը պետք է վերցնի 2002 թ-ի օրենքը եւ նրանում արված ասենք թե 26 փոփոխությունները… դրա մեջ գոյություն ունի ինկորպորացիա»,- հակադարձեց Գ.Մինասյանը:
«Չէ, չէ պրն Մինասյան, եթե մենք գրում ենք սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թ-ի հունվարի մեկից արժե՞, որ էս օրենքի էս հոդվածը տանենք մտցնենք մայր օրենք»,-բանավիճում էր Վ. Միրումյանը:
«Չէ,իհարկե, չէ»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահը:
«Ահա, նույն էլ էլ սա է, ինչ տարբերություն: Հետեւաբար, մայր օրենք կարդացողը պետք է իմանա՝ այս օրենքը կիրառվում է 2015 թ-իհունվարի մեկից հետո ինչ-որ մի օրենքում կատարվող փոփոխությունով, որը ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի մեկից»,- ասաց Միրումյանը:
Որոշակի ընդհանուր հայտարարի գալով՝ ձայների մեծամասնությամբ ընդունվեց նախագիծը քառօրյա նիստերում քննարկելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

