ՌԻԿԱՐԴՈ ՄՈՒՏԻՆ ԼՔՈՒՄ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՕՊԵՐԱՆ
Արխիվ 12-16ՌԻԿԱՐԴՈ ՄՈՒՏԻՆ ԼՔՈՒՄ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՕՊԵՐԱՆ
Աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին պաշտոնապես մերժել է անցկացնել երկու ` Ջուզեպպե Վերդիի «Աիդա» եւ Ա. Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերային ներկայացումները: Այդ երկու ներկայացումներով բացվելու էր իտալական օպերայի խաղաշրջանը:
Օպերայի ղեկավարներին գրած իր դիմումի մեջ 73-ամյա մաեստրոն նշում է, որ օպերայու ստեղծվել է մի բարդ իրավիճակ, որը խանագարում է նրա ստեղծագործական աշխատանքին, եւ վտանգում նաեւ ներկայացումների բեմադրությանը:
Օպերային թատրոնի ամառային սեզոնը արդեն փակվել է, իսկ աշնանային սեզոնի մեկնարկը նրա խոսքով` ձախողել են օպերայի արտիստները: Ջակոմո Պուչինիի «Լա Բոհեմա» օպերայի փոխարեն `նվագախումը ստիպված է եղել հանդիսատեսին մատուցել միայն դաշնամուրային երաժշտություն: Օպերայի արտիստները եւ աշխատակիցները առաջին անգամ չէ, որ բախվում են այսպիսի խնդիրների, որի հիմնական պատճառը քիչ ֆինանսն է եւ աշխատակիցների կրճատումները: Հունվարին եւս մեկ ներկայացման պրեմիերա ձախողվեց, նվագախումբը կրկին ղեկավարում էր Մուտին: Այդ ժամանակ օպերայի արտիստները կրկին գործադուլ հայտարարեցին եւ դիրիժորը Միլանի «Լա Սկալա» նվագախմբի հետ կրկին բեմում միայնակ մնալով նվագել է միայն դաշնամուր:
Այնուամենայնիվ օպերային թատրոնի ղեկավարները հույս ունեն, որ Մուտին կփոխի իր որոշումը եւ կվերդառնա օպերա`նվագախումբը ղեկավարելու համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

