ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԻ ՓԱՅԱԲԱԺՆԻ ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԻ ՓԱՅԱԲԱԺՆԻ ՀԱՐՑԸ
Այսօր Ռուսաստանի դաշնության պետդուման առաջին ընթացմամբ կքննարկի ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների հարցը, որոնք նախատեսում են ասահմանափակել օտար երկրացիների մասնաբաժինը ռուսաստանյան զանգվածային լրատվության միջոցներում: Օրենքի նախագիծը նախատեսում է թույլ տալ օտարերկրյա բաժնետերերին ունենալ այս կամ այն ԶԼՄ-ների ոչ ավել քան 20 տոկոսը:
Բացի այդ նախատեսվում է, որ օտարերկրյա քաղաքացիները կամ ՌԴ այն քաղաքացիները, ովքեր ունեն երկքաղաքացիություն իրավուքն չեն ունենա հանդիսանալ ԶԼՄ-ի հիմնադիր: Նախատեսվում է, որ օրենքը մասամբ կսկսի գործել 2016 թվականի հունվարի մեկից, իսկ ամբողջ ծավալով կգործադրվի 2017 թվականի սկզբից:

