Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՀԱՅ ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՅ ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հայաստանում դեղերի շուկան մենաշնորհված չէ: Վառ ապացույցը մեր երկրում գործող 50 դեղարտադրող ընկերություններն են»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահ Սամվել Զաքարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից դեղարտադրողների սպասելիքներին, Սամվել Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի առջեւ կբացվեն նոր շուկաներ. «Այսօր Հայաստանից դեղագործական ընկերություններն իրենց արտադրանքի 50%-ն արտահանում են հիմնականում ԱՊՀ երկրներ, հետեւաբար, ասել թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո պետք է բացվի դռները մեր առաջ, ճիշտ չէ»,- մանրամասնեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահը:
ՀԿ-ի նախագահի խոսքով՝ պետությունը պետք է աջակցի դեղարտադրողներին, որպեսզի նրանք կարողանան ավելի մեծ ծավալներով արտահանել իրենց արտադրանքը. «Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետեւանքով ուկրաինական ծագման դեղերը ռուսական շուկա չեն մտնում եւ հակառակը, ուկրաինական շուկայում ռուսական դեղեր ներկայում չեն վաճառվում:Հայ դեղարտադրողները լավ հնարավորություն ունեն այդ բացը լրացնելու, բայց անհրաժեշտ է պետության աջակցությունը»:
Սոնա Դավթյան

