Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական քառյակի մասին

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական քառյակի մասին

 


«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հատված հարցազրույցից.

- Պարոն Սահակյան, կարո՞ղ եք արձանագրել, որ ոչ իշխանական ուժերի քառյակը պառակտված է:

- Ո՛չ, չեմ կարող, որովհետև քառյակը ձևավորվել էր խորհրդարանական համաձայնությունների հիման վրա, դա կուսակցությունների որոշումների հետևանք չէ, նրանք համագործակցում են այն խնդիրների շուրջ, որոնց դեպքում կարողանում էին սկզբունքային փոխհամաձայնության գալ: Այդ առումով չի կարելի ասել, թե քառյակը կազմավորված է կամ փլուզված է: Նրանք, ըստ իրենց հայտարարությունների, շարունակելու են աշխատել նույն ֆորմատով: Եվ այստեղ որևէ բացասական բան չեմ տեսնում, ավելի շատ դրական եմ գնահատում, քանի որ խնդիրներ են բարձրացնում խորհրդարանում: Եվ կարծում եմ, որ ընդդիմությունը հենց այդպես էլ պետք է լինի:

Սպասո՞ւմ եք, որ քառյակից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո եռյակը շատ ավելի կուռ դառնա, իշխանություններին ավելի հստակ պահանջներ ներկայացնի:

- Մենք, իրոք, կունենայինք դասական ընդդիմություն, եթե բոլորը համախմբվեին և մեկ նշանակետ ունենային: Բայց նրանք նախ տարբեր գաղափարախոսություն ունեն, քառյակը ոչ թե գաղափարական առաջնորդության խնդիր ունի, այլ միայն օրվա կոնկրետ սկզբունքները վերլուծելու խնդիր ունի: Ես կարծում եմ` ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ եռյակի մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսևորել: Եվ կարծում եմ, որ դա դեմ չէ քառյակի սկզբունքներին:

- Դուք կարծում եք, որ դա կլինի «Ժառանգությո՞ւնը», ինչպես ենթադրվում է որոշ խոսակցություններում:

- Չեմ կարող ասել, որովհետև կապված ներքին քաղաքական իրողությունների հետ կուսակցություններն անընդհատ փոխում են իրենց ռազմավարությունը, և` նայած, թե ինչ խնդիր է առաջանում: Այսինքն` չկա կոնկրետ սկզբունքների մի շարք, որի շուրջ հավաքված լինեն այդ ուժերը:

- Կարծիք կա, որ իշխանություններին շատ անհրաժեշտ էր, որ ՀՅԴ-ն պաշտպաներ իրենց նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: Հակառակ դեպքում Հանրապետական կուսակցությունը կմնար մենակ, և սահմանադրական փոփոխություններն էլ լեգիտիմության խնդիր կունենային:

- Ես այդ կարծիքին չեմ. հենց սկզբից՝ 90-ական թվականներից ՀՅԴ-ն խորհրդարանական կառավարման մոդելն է առաջարկել: Նույնիսկ երբ ՀՅԴ-ն կոալիցիայում էր, նրանց առաջնակարգ խնդիրներից մեկը կառավարման մոդելը փոխելն էր: Երևի այդ հիմքով նախագահական մոդելը դարձավ կիսանախագահական:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում