ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՉԸ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԵՐԳԵԼ ՆԱԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ»
Արխիվ 12-16ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՉԸ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ.
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԵՐԳԵԼ ՆԱԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ»
Երաժիշտ, երգահան ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ 2005 թ-ին «Ադանա» երգը ձայնագրել է տասը լեզվով, հիմա` քսան լեզվով. «Հիմա այս ամենը ցանկանում եմ զտել, դարձնել այն 15 լեզու՝ հարմարեցնելով 1915 թ-ի հետ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց երաժիշտը:
Սակայն, սա դեռ ամենը չէ: Երգահանի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձայնագրել է նոր երգ հայերենով ու անգլերենով, որը ունկնդրին հասանելի կդարձնի երգչախմբերի միջոցով: «Նույն երգը եվրոպական հայտնի երկրների երգչախմբերը միաժամանակ կկատարեն նույն տեղում, եթե հաջողվի, իսկ եթե ոչ` կնկարահանենք տեսահոլովակ եւ մոնտաժի միջոցով կստանանք մեր ուզածը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Արա Գեւորգյանը կոչ է անում հայ երգիչներին, մշակույթի բոլոր ներկայացուցիչներին եւս խոսեն Հայոց Ցեղասպանության մասին, ոչ թե հայերեն, այլ օտար լեզվով. «Ամեն մի երգիչ, եթե Ցեղասպանության մասին մեկ այլալեզու երգ երգի, կարծում եմ արդյունքը տեսանելի կլինի»,- եզրափակեց ստեղծագործողը:
Սոնա Դավթյան

