Դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին

Արխիվ 12-16

Դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին. Շվիդկոյ




 

 

‹Շատ ուրախ կլինեի, եթե այս ակումբը քննադատեր Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Համոզված եմ, որ քննադատությունն  որևէ կերպ չէր կարող վատ անդրադառնալ մեր երկրների հարաբերությունների վրա››,- ՀՀ ԱԺ-ում գործող Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական խորհրդարանական   ակումբի  նիստին ասաց  մասնակից Խաչատուր Քոքոբելյանը:

‹‹Մեզ պետք է կամք և ուժ ՝ ցույց տալու  այն անթույլատրելի  դեպքերը, որոնք այժմ կատարվում  են երկու երկրների հարաբերություններում: Կցանկանայինք, որ այս ակումբում քննարկվեին այնպիսի հարցեր, ինչպիսքն են մարդու իրավունքները, միգրացիոն խնդիրները և այլն: Այդ դեպքում ակումբն իսկապես արդյունավետ առաքելությունն կկատարեր›,- ավելացրեց նա: Սակայն ակումբում գտնվող ՀՀԿ-ական պատգամավորները Քոքոբելյանին  տեղեկացրին, որ այս նիստը ակումբի թվով 7-րդն է և որ նախկինում այդ խնդիրներից շատերին անդրադարձել են:

Պատասխանելով Խ. Քոքոբելյանին ՝ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ասաց. ‹‹Դուք կցանկանայիք, որ Ադրբեջանը զենքեր գներ Ա՞ՄՆ-ից, Գերմանիայի՞ց….չեմ կարծում, որ այդ դեպքում վտանգն ավելի քիչ լիներ: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի ձերբակալմանը, ասեմ, որ նա քիչ բան չի արել և՛ հայ հասարակության և՛ ռուս ժողովրդի համար: Բոլորս էլ անհանգստացած ենք այդ խնդրով››:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ միջամտելով առաջարկեց` Հայաստանին միջուկային զենք տվեք ու հարցը փակենք: «Մենք հայ ազգին ճանաչում ենք իբրեւ հզոր, մեծ ազգի, ինչպես հայերը` ռուսներին»,- եզրափակեց Շվիդկոյը:

Նյութը պատրաստեց Դուսյա Ղազարյանը


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում