ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԾՈՎԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ՏԵՂՅԱԿ ՉԷ
Արխիվ 12-16ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԾՈՎԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ՏԵՂՅԱԿ ՉԷ
«Տեղյակ եմ միջադեպին, սակայն որեւէ նոր մանրամասների տեղյակ չեմ: Ըստ ինձ հասած տեղեկությունների, Ծովակ գյուղի բնակչին ծեծել են արմատուրայով, որի ընթացքում Ծովակի բնակիչը ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ գանգուղեղային կոտրվածքներ: առայժ այսքանը գիտմեմ»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած արտակարգ միջադեպին, ասաց Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Վարդենիս քաղաքում շինանյութի խանութի սեփականատիրոջ որդի Հրանտ Շաբոյանն ու նրա “հեղինակություն” համարվող ընկերը՝ Դինջ Կարենը, Մարտին Հակոբյանը, Ադամիկ Կարապետյանը, որոնք 40 եղբայրներ հանցավոր խմբի անդամներն են, ավտոմենքայով վազանց անելու համար ծեծել են Ծովակ գյուղի բնակչին եւ իր 15 ամյա որդուն: Ըստ տեղեկությունների, Ծովակ գյուղի բնակչին ծեծել են “արմատուրայով”, որի ընթացքում Ծովակի բնակիչը ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ գանգուղեղային կոտրվածքներ:Որդին տեսնելով հոր վիճակը՝ մոտեցել եւ մարմնով ծածկել է հորը, արդյունքում դաժանաբար ծեծի է ենթարկվել: Այսօր Երեւանում՝ հիվանդանոցներից մեկում մահացել է ծովակցին: Ծեծողները փախուստի մեջ են եւ ոստիկանությունը փնտրում է նրանց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

