ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԱԽ Է, ԿԱՐՈՂ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ ՈՒՄ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ. ԳՈՐԾԱՐԱՐ Ս. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԱԽ Է, ԿԱՐՈՂ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ ՈՒՄ
ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ. ԳՈՐԾԱՐԱՐ Ս. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մեծ միջոցառում, որի ներկա էին, ոչ միայն քաղաքական-հասարակակն գործիչներ, դրսից ժամանած հյուրեր, այլ նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Համալիրի սրահում «Իրավունքը» նկատեց «Շահնազարյաններ Կոնյակի-Գինու գործարանի սեփականատեր ՍԱՄՎԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ով մեր հետ զրույցում նշեց, որ անկախության ամենամեծ ձեռքբերումը մարդկության մեջ հնարավորություն է բացում, որ կարողանան իրենց մտքերն իրականացնեն ազատորեն. «Երբ պետությունն անկախ է, հանգիստ կարողանում է ընտրել ում հետ աշխատել եւ ոչ թե ստիպված է լինում կատարել դրսից եկող թելադրանքը»:
Երբ գործարարից հետաքրքրվեցինք այս անկախ տարիների ընթացքում, որոնք են եղել թերությունները, կամ բացթողումները, վերջինս դժվարացավ միանգամից փնտրլ եւ գտնել դրանք. «Շատ դժվար է խոսել մեր ազգի թերությունների, բացթողումների մասին, քանի որ անկախությունից հետո մենք շատ ծանր վիճակում հայտնվեցինք, տեսանք երկրաշարժ, ունեցանք արցախյան պատերազմ` հաղթանակով: Դրա համար աստծո օգնույթամբ, հերոսական ձեւով կարողացանք ցույց տալ, որ մենք հաղթող ենք: Սխալների մասին կարելի է խոսել, բայց միայն դրա մասին խոսելը ճիշտ չէ: Ես մեծ հույս ունեմ, որ թերությունները շտկվելու են, քանի որ մեր ազգը ստեղծագործ ազգ է եւ կարողանում է հասնել իր նպատակին` աստծո օգնությամբ»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

