«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ Է».Լ. ՍԱՐԳՍՅԱ
Արխիվ 12-16«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ Է».Լ. ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանից «Իրավունքը» պարզեց՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն կարելի՞ է ակնկալել: «Ոչ մի բան էլ չպետք է սպասենք»,- հակիրճ պատասխանեց պրն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Էրդողանի՝ ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ քաշելուն, Լ. Սարգսյանի խոսքով դա միշտ էլ Թուրքիան առաջ է քաշում: «Մենք միշտ էլ ասել եւ ասում ենք՝պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի»,- հիշեցրեց մեր զրուցակիցը:
Պրոֆեսոր Սարգսյանը վստահ է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան իմիտացիոն քայլեր անելու է, որոնք մեզ համար ոչ մի նշանակություն չեն ունենալու: «Մենք պետք է ամբողջ աշխարհին իրազեկենք Հայոց ցեղասպանության եղելության մասին: Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող գործընթացում բացթողումներ առայժմ չեմ տեսնում »,- եզրափակեց Լեւոն Սարգսյանը:
Սոնա Դավթյան

