ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՎԱՐԱՐԻ ԱՐԱՄ Ա-Ի ՊԱՀԱՆՋԸ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՎԱՐԱՐԻ ԱՐԱՄ Ա
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՀԱՆՋԸ
Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Իրավունքը» ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից պարզեց՝ հնարավո՞ր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական իշխանությունները իրենց երկրի վարկանիշի բարձրացման նպատակով բավարարեն Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջը: «Թուրքիան անելու է բազմաթիվ իմիտացիոն քայլեր եւ չեմ բացառում, որ գույքի, կալվածքների վերադարձ: Տարբեր եկեղեցիներ արդեն վերանորոգվում են, այդ թվում նաեւ Անիի ավերված եկեղեցին»,-պատասխանեց թուրքագետը:
Կոնկրետ Սիսի նստավայրի վերադարձի մասին խոսելիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրենը հիշեցնում է՝ Սիսում չկան հայեր, հայկական համայնք, հետեւաբար նստավայրի վերադարձը շոշափելի նշանակություն չի ունենա: «Չնայած բարոյական տեսանկյունից իհարկե կարեւոր է, բայց թուրքերը նման պահանջները փորձելու են իրենց ձեռնտու տարբերակով ներկայացնեն»,- եզրափակեց Ռ.Մելքոնյանը:
Սոնա Դավթյան

