ՈՐՔԱՆ ԿԵՐԱԿՐԱՏԱՇՏԻՆ ՄՈՏ ԱՅԴՔԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ

Արխիվ 12-16

ՈՐՔԱՆ ԿԵՐԱԿՐԱՏԱՇՏԻՆ ՄՈՏ, ԱՅԴՔԱՆ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ


Երեկ Երեւանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մեծ միջոցառում նվիրված Հայաստանի անկախության 23 ամյակին: Տոնական միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ողջունեց ներկաներին, այնուհետ ներկայացրեց իր խոսքը ՀՀ անկախության 23 տարիների, նրա ձեռքբերումների եւ ապագայի հետ կապված: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն իշխանական թեւի ներկայացուցիչները այլեւ ընդդիմադիրները: «Իրավունքի» համար միջոցառման ընթացքում նկատելի դարձան մի քանի ուշագրավ տեսարաններ, որը ներկայացնում ենք ընթերցողին: Եվ այսպես ո՞վ է ասում, թե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի եւ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի միջեւ սեւ կատու է անցել: Ավելին միջոցառման ընթացքում, եւ հատկապես նախագահի ելույթի ժամանակ, վերը նշված պատգամավորները քիփ-քիփ կանգնած ջերմ զրույցներ էին վարում ու հավանաբար մոռացել էին, որ օրեր առաջ, «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ անցկացրած սահմանադրական բարեփոխումների մասին ժողովի ընթացքում ինչպես է Աղվան Վարդանյանը կտոր-կտոր անում Ռուբիկ Հակոբյանի կողմից նիստի ընթացքում ուղարկված փոքրիկ նամակը: Դե լավ սա էլ մի կողմ թողնենք: Միջոցառման ընթացքում այս պարոնները առավել մոտ էին կանգնած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, ով ի դեպ բավականին մեծ ախորժակով սնվում էր ՀՀ նախագահի ելույթի ընթացքում, իսկ Վարդանյանն ու Հակոբյանն էլ վերջինիս հրահրում էին ասելով թե. «Հայրիկյան ուշադիր եղիր հեսա քո մասին է ասելու»: Ճիշտ եւ ճիշտ այդ պահին ՀՀ նախագահը, երբ արտաբերեց հետեւյալ խոսքերը.  «Ուզում եմ նաև պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրև Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որևէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երևույթ է», Ռ. Հակոբյանը երեխային հատուկ ուրախությամբ նշեց. «Տեսար Հայրիկյան, որ ասում էի»: Իսկ Հայրիկյանն էլ ուրախությամբ լսում էր իր համախոհների ասածը եւ շարունակում էր սնվելը:

Ինչ վերաբերվում է այլընտրանքային ուժին, ապա միջոցառմանը ներկա էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւ Ռուստամ Գասպարյանը, ով էլ հավանաբար մեկ այլ փորացավով էր այնտեղ գտնվում, խոսքը վերաբերվում է անցյալ շաբաթվա սկզբին վերջինիս որդու ձերբակալմանը:

Դե իսկ միջոցառման գրեթե վերջում, երբ ներկա գտնվողները հերթականությամբ մոտենում էին շնորհավորելու ՀՀ նախագահին, ԼՂՀ նախագահին եւ այնուհետ հայաստանյան բարձրաստիճան իշխանավորներին, ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, Եերանի քաղաքապետ, ՀՀ գլխավոր դատախազ, իսկ շարքի վերջում կանգնած ՀՀ ոստիկանապետ, նկատեցինք, որ մասնավորապես Վովա Գասպարյանը արդեն մոռացել էր, թե որտեղ էր գտնվում, կամ ինչ առիթ է: Նա առանձնացել էր բոլորից եւ ինչ որ մարդկանց հետ վայելում տոնական երեկոն: Ինչ արած, հավանաբար ոստիկանապետը իրեն յուրահատուկ ձեւով է նշում նկախության 23-ամյակը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում