«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԵՏ Է ԸՆԿՆՈՒՄ». ԳՒՏՆԱԿԱՆ
Արխիվ 12-16«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԵՏ Է ԸՆԿՆՈՒՄ». ԳՒՏՆԱԿԱՆ

Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանում աստղագիտության զարգացումը, Հայաստանի և արտասահմանի աստղագիտական կառույցների միջև համագործակցության խթանումը, հայ և օտարազգի աստղագետների միջև կապերի և համագործակցության ամրապնդումը,Հայաստանում աստղագիտական կրթությանը նպաստումն ու գիտության մասսայականացումը: 1999 թ-ին ստեղծված այս կառոույցը նոր ուսումնական տարում բավական անելիքներ ունի: «Իրավունքի» հետ զրույցում ՀԱԸ-ի համանախագահ, գիտնական Արեգ Միքայելյանը ասաց, որ հոկտեմբերին պատրաստվում են այցելել գոնե թե մեկական դպրոց եւ դասախոսություններ անցկացնել պրոֆեսիոնալ աստղագետների կողմից: «Նման քայլ արել ենք երկու տարի առաջ ԿԳ նախարարության հետ համատեղ,- հիշեցնում է աստղագետը, ապա հավելում, որ այս ծրագիրը հովանավորում է ամերիկահայ մեր աստղագետների կողմից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Այս ծրագրի նպատակն է երեխաներին հասցնել պրոֆեսիոնալ աստղագետների խոսքը, քանի որ ըստ գիտնականի, ֆիզիկայի ուսուցիչները, ովքեր աստղագիտություն են դասավանդում դպրոցներում հաճախ բավարար գիտելիքներ չունեն, երբեմն էլ անտեսում են աստղագիտության ժամերը: «Ավելին՝ աստղագիտությունը որպես առանձին առարկա հանվել է եւ միայն որոշակի ժամանաքանակ է տրված»,- մտահոգվում է Ա. Միքայելյանը:
Դպրոցականներին առնչվող ՀԱԸ-ի մյուս ծրագիրը Բյուրականում գիտաճամբարի կազմակերպումն է. «Շնորհալի երեխաներին կտանեն Բյուրականիաստղադիտարան եւ մեկ շաբաթվա ընթացքում մասնակից դառնալ տարբեր ինտելեկտուալ խաղերի»:
Սա դեռ ամենը չէ: Գիտնականի խոսքով՝աստղագետները շարունակում են իրենց գիտական ուսումնասիրությունները, համագործակցում մ շարք երկրների հետ:«Համագործակցության առումով կառանձնացնեի ֆրանսիացի, ամերիկացի, իտալացի գերմանացի աստղագետների հետ կապը: Մեր աստղագետները մեկնում են այդ երկրները հաճախ աշխատելու նպատակով: Մենք արտասահմանյան գործողումների տեսակետից մենք շատ ակտիվ ենք»,- մանրամասնեց ՀԱԸ-ի համանախագահը:
Հոկտեմբերի 7-9-ը Բյուրականում տեղի կունենա գիտաժողով, որտեղ կքննարկվի աստղագիտության կապը այլ գիտությունների հետ: «Աշխարհում տարածվել է այդ գաղափարը, որգիտությունները պետք է ինտեգրվեն, որի շնորհիվ առաջանում են միջճյուղային գիտություններ»,- ասաց գիտնականը:
-Պրն Միքայելյան, ասացիք, որ աստղագիտությունը,որպես առանձին առարկա, հանել են դպրոցներից: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Դա ավելի շատ ուսումնական ծրագրերի հետ է կապված: Բացի այդ՝ վախենամ, որ պատճառներից մեկը աստղագիտությունը դասավանդող ուսուցչի պատրաստված չլինելն է: Հայաստանում աստղագիտության համար ժամեր պետք է տրամադրվեն, քանի որ որպես գիտություն ամենազարգացածներից է: Վերջերս ուսումնասիրել եմ «Սկոպուս գիտական միջազգային շտեմարանը, ըստ որի՝ Հայաստանը բոլոր գիտությունների զարգացվածության առումով 76-րդն է, իսկ կոնկրետ աստղագիտության զարգացվածության առումով՝31-րդը: Ավելի կոնկրետ՝ մեզանից առաջ տնտեսապես հզոր պետություններն են, որոնցից անմիջապես հետո Հայաստանն է: Ես ասել եմ ու էլի կասեմ՝ նվիրյալ աստղագետների շնորհիվ է, որ Հայաստանում գիտությունը բարձր մակարդակի վրա է:
- Գիտական նվաճումների համար անհրաժեշտ է նաեւ տեխնիկական հագեցվածությունը: Բյուրականի աստղադիտարանն այդ առումով ի՞նչ վիճակում է:
-Վերջերս ՀՀ կառավարությունը Բյուրականը ճանաչեց որպես ազգային արժեք եւ լրացուցիչ 100 մլն դրամ ֆինանսավորում տրամադրվեց, որն ուղղվելու է ենթակառուցվածքների արդիականացմանը: Իհարկե, այս գումարը քիչ է աստղագիտական լուրջ ծրագրեր իրականացնելու համար: Իսկ ընդհանուր առմամբ տեխնիկական հագեցվածության առումով գիտության ասպարեզում աստիճանաբար հետ ենք ընկնում: Այս խնդիրն ի հայտ եկավ ոչ թե անկախության տարիներին, այլ 1970-ականներին.ԽՍՀՄ-ը սկսեց ետ ընկնել Արեւմուտքից, որը ցայտուն դրսեւորեց գիտության ասպարեզում:
Սոնա Դավթյան

