«ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ…»]
Արխիվ 12-16«ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ…»]
2002թվականի մայիսին հիմնադրվեց «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը` հաշմանդամներին աջակցության և նրանց իրավունքների պաշտպանության առաքելությամբ։ Իր գործունեության տարիների ընթացքում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ակտիվ դիրք է զբաղեցրել սակավաշարժ մարդկանց համար միջավայրի մատչելիության, հաշմանդամների մշակութային ինտեգրման, զբաղվածության և խոցելի խմբերի այլ խնդիրների լուծման ոլորտներում։ 2005թ. անցկացված՝ Հաշմանդամների համահայկական փառատոնի արդյունքներով «Ունիսոնը» ճանաչվել է հաշմանդամների խնդիրներով զբաղվող ամենաակտիվ հասարակական կազմակերպություն։
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ է:
« «Ունիսոն» հասարակական կազմակերպության հիմնական առաքելությունը հաշմանադություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանությունն է, նրանց աշխատանքի տեղավորելը, անարգել միջավայր ապահովելը, մշակութային ինտեգրումը: Նշվածներն իրագործվում են ՀԿ-ի ներսում գործող աշխարհում միակ՝ սայլակավոր հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախմբի, համակարգչային և անգլերենի դասընթացների, կերպարվեստի ստուդիայի, իրավաբանական, հոգեբանական խորհրդատվությունների և այլ ծառայություններ շնորհիվ։ 2008թ.-ից «Ունիսոնում» գործում է նաև
Հայաստանում առաջին Զբաղվածության կենտրոնը հաշմանդամների համար, որի շնորհիվ ավելի քան 100 հաշմանդամություն ունեցող անձ տեղավորվել էաշխատանքի տարբեր պետական և կոմերցիոն կառուցներում », տեղեկացնում է պարոն Ալավերդյանն ու շարունակելով խոսել հաշմանդամություն ունեցող անձանց համարառկա ներկայիս խնդիրներից` հավելում.«Սանհանգույցների վիճակն է խայտառակ վատ, միայն մի քանի հյուրանոց է ապահովված համապատասխան պայամաններով: Հոգեբանական խնդիրները ևս բազմաթիվ են, որոնք փոխկապակցված են անմատչելիության, հնարավորությունների սահմանափակ լինելու հետ:Եթե սկսեն հաշմանդամների համար բոլոր պայամաններն ապահովվել, հոգեբանական խնդիրները ևս կնվազեն: Նշեմ նաև, որ հոգեբանական խնդիրներ հաճախ ունենում են ոչ թե հաշմանդամ երեխաները, այլ նրանց ծնողները, ովքեր գերխնամք են տրամադրում, որի արդյունքում երեխան հոգեպես չի մեծանում: Այս կարծրատիպը ևս պետք է կոտրել»: Եվ չնայած բոլոր առկա դժվարություններին` «Ունիսոն» -ի նախագահը նկատում է նաև այն դրականը, որ արվում է. «Վերջին շրջանում
անցումներում կառուցվում են լավ թեքահարթակներ, որոնք հաշվի են առնում մեր չափանիշները և կարելի է ասել, որ դրանք մոտ են իդեալականին՝ ի տարբերություն նախկինում կառուցված ահավոր վտանագավոր թեքահարթակների: Այս տարի սպասում ենք նաև 10 հարմարեցված ավտոբուսների, որն իհարկե շատ քիչ է, բայց որպես նախադեպ, որպես հաջողության պատմություն կարող է վարակիչ լինել ներդրողների, բարերարների համար»: Պարոն Ալավերդյանը լավատես է նաև հաշամանդամություն ունեցող անձի վաղվա օրը Հայաստանում ամուր տեսնելու հարցում. «Եթե չտեսնենք այդ տեսլականը, չունենանք հույսը, ուրեմն մեր գործունեությունն անիմաստ կդառնա, մենք ամենն անում ենք, մասնակցում զանազան միջոցառումների, ինչպես գրական, այնպես էլ ակտիվ, բողոքական, որ այդ գործընթացը ամբողջ Հայաստանում արագ ընթանա: Չնայած ԱՄՆ-ում գործընթացը տևեց շուրջ 30 տարի, բայց այն ժամանակ չկար փորձ, երկիրն էլ մեծ էր, հաջորդ եվրոպական երկները, որ օգտվեցին ԱՄՆ-ի փորձից, շուրջ 10 տարվա ընթացքում իրականացրին մատչելիության գործընթացը, բայց Հայաստանը փոքր երկիր է. կարելի է մի քանի տարում քաղաքական կամք դրսևորել ու գործել, որ հաշմանդամը կարողանա իսկապես լիարժեք ապրել հասարակության մեջ»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

